18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կայացած ժողովրդավարական երկրներում այս հարցը չէր քննարկվի. Նաիրա Զոհրաբյան

Կայացած ժողովրդավարական համակարգ ունեցող որեւէ երկրում նման հարց ծագել չէր կարող եւ նման քննարկում չէր ծավալվի: Այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու նկատեց, որ արդար ու ազատ ընտրությունների անցկացումը միայն ընտրակարգով չպետք է պայմանավորել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի մեծ արդյունավետությամբ են գործում հատկապես մեծամասնական ընտարակարգի պայմաններում: ԲՀԿ-ական պատգամավորը միեւնույն ժամանակ […]

“Տանգո պարելու համար 2 հոգի է հարկավոր”

Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները ոչ միայն իրենց են հարկավոր, այլ նաեւ տարածաշրջանի համար, հաղորդում է թուրքական մամուլը: Շալոմը հիշեցրել է, որ Իսրայելը  Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, ընդ որում` լավ հարաբերություններ: Սակայն փոխվարչապետն անհանգստություն է հայտնել, որ հիմա Թուրքիայում չգիտես ինչու փոխվել է Իսրայելի հանդեպ վերաբերմունքը: Հարաբերությունները վերստին […]

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կինոյի նման մի բան էր, ես ապշած եմ. Արամ Մանուկյան/վիդեո/ /

՛՛Երեկ պետք է ասուլիս անեի, բայց քանի որ տպավորությունները, էմոցիաները շատ էին, մտածեցի մի քիչ սառեմ, նոր ասուլիս տամ՛՛,- լրագրողներին խոստովանեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Նրա խոսքով`  այն ինչ տեսել է Հրազդանի ընտրություններում,  կարդացել է Հյուգոյի, Կապկայի գրքերում եւ  դրա հիման վրա նկարահանված ֆիլմերում: ՛՛Չէի պատկերացնում որ […]

Ամուսնության առաջարկ` 50 տարվա մտորումներից հետո

Սուրբ Վալենտինի օրը հազարավոր ամերիկացիներ պսակադրվեցին, եւ, իհարկե, սիրահարների օրն առանց հետաքրքիր պատմությունների չանցավ: Քլիվլենդի բնակիչ Ջոննի Վաշինգտոնը խնդրել է սիրեցյալի ձեռքը  ռոմանտիկ տոնից մի քանի շաբաթ առաջ,  որպեսզի ամուսնությունը տեղի ունենա փետրվարի 14-ին: Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի չառնենք մի փաստ` փեսացուն նման կարեւոր քայլից առաջ մտածել է ուղիղ 50 տարի: […]

Հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում լինելու է “երեւանյան ցուցակ”. ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ

ԲՀԿ-ն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, բայց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին դրույթն արձանագրված է  ԲՀԿ-ի ծրագրում: Այս մասին խորհրդարանում ընթացող 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Արտահերթ ելույթի իրավունք խնդրելով` Սամվել Բալասանյանը նշեց, որ ներկայացնում է սեփական տեսակետը: “Այս ամենը ժամանակավրեպ է, եկեք մեծ […]

Զուրաբյանը սպառնաց ԱԺ ամբիոնից

ԱԺ նիստերի դահլիճում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի այսօր աղետավոր վիճակը երկրում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգն է, որը ճնշում է ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ ձեւավորում է “բռնապետություն ժողովրդավարական ֆասադով”: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ փետրվարի 12-ին հասարակությունն ստացավ եւս մի ապացույց, որ իշխանությունները անցյալից դաս չեն քաղել եւ պատրաստ են […]

Մոռացված մեղադրյալն արդարացվել է

Ստամբուլի դատարանում կայացել են Ջոշկուն Ըղջիի գործով լսումները: Նա մեղադրվում էր “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ, մասնավորապես` օգնելու Յասին Հայալին գնել այն զենքը, որից սպանվել է Դինքը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ըղջիի գործը բաց են թողել սպանության ընդհանուր գործի ընթացքում, այդ պատճառով էլ այն քննարկվել է առանձին: Նա դատարանում հայտնել է, […]

Տեր-Պետրոսյանը դժգոհ է, ՀԱԿ-ում մտահոգ են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, փետրվարի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի հետաձգման պատճառը ոչ այնքան ցրտերն էին, որքան Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի պարտությունն էր: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում` ՀԱԿ-ի դեմքերն այնտեղ էին: Հրազադանում վերընտրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում ծանր են տարել իրենց թեկնածուի պարտությունը եւ եկել […]

Խորհրդարանը քննարկում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը

Այս պահին ԱԺ-ում ընթանում է  100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումները, որին մասնակցում են ոչ միայն օրենսդիրի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ արտախորհրդարանական ուժերը: Լսումներին ներկա են ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսը մասնակցում է քաղաքական նման ձեւաչափի քննարկմանը: Այստեղ է Պարույր Հայրիկյանը, Խոսրով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված