27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում լինելու է “երեւանյան ցուցակ”. ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ

ԲՀԿ-ն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, բայց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին դրույթն արձանագրված է  ԲՀԿ-ի ծրագրում:

Այս մասին խորհրդարանում ընթացող 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը:

Արտահերթ ելույթի իրավունք խնդրելով` Սամվել Բալասանյանը նշեց, որ ներկայացնում է սեփական տեսակետը:

“Այս ամենը ժամանակավրեպ է, եկեք մեծ հնչեղություն այս պահին չտանք: Ես իմ կարծիքն եմ ասում, մեծամասնական ընտրակարգը պետք է այս պահին: Մենք չունենք երկպալատանի խորհրդարան, անհրաժեշտ է, որ ինչ-որ ներկայացուցչական մարմին ունենանք: Ես կողմ եմ, որ այս պահին որևէ փոփոխություն չլինի, եթե հետագայում ունենանք ձեւավորված քաղաքացիական հասարակություն, կմտածեմնք 100% համամասնական ընտրակարգի մասին”,-հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահը:

Սամվել Բալասանյանն ասաց, որ եթե 100 տոկոսանոց համակարգ ներդրվի այս փուլում, ապա լինելու է “երեւանյան ցուցակ” ու հավելեց, թե ո՞վ է ներկայացնելու , ասենք Ջրառատի խնդիրները:

Սամվել Բալասանյանը շեշտեց, որ արդեն 4-րդ անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել  մեծամասնական ընտրակարգով ու նկատեց, որ ամեն անգամ ինքն ընտրվել է առավել քանակի ձայներով:

“Անընդհատ ասում են այդ պատգամավորները ֆեոդալներ են, օլիգարխներ են, բայց փաստ է չէ՞, որ խնդիրները բարձրացնելու ենք”,-նշեց նա ու հավելեց, որ այս պահին կողմ է, որ գործող համակարգը պահպանվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ