18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամուսնության առաջարկ` 50 տարվա մտորումներից հետո

Սուրբ Վալենտինի օրը հազարավոր ամերիկացիներ պսակադրվեցին, եւ, իհարկե, սիրահարների օրն առանց հետաքրքիր պատմությունների չանցավ:

Քլիվլենդի բնակիչ Ջոննի Վաշինգտոնը խնդրել է սիրեցյալի ձեռքը  ռոմանտիկ տոնից մի քանի շաբաթ առաջ,  որպեսզի ամուսնությունը տեղի ունենա փետրվարի 14-ին:

Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի չառնենք մի փաստ` փեսացուն նման կարեւոր քայլից առաջ մտածել է ուղիղ 50 տարի: “Նորապսակները” փոխանակել են մատանիները եւ պաշտոնապես գրանցվել են որպես ամուսիններ քաղաքացիական կացության ակտերի գրասենյակում:

“Մենդելսոնի վալսից” հետո Ջոննին հայտնել է լրագրողներին, որն ինքն իրոք չի շտապել.” Հիմա ես համոզված եմ, որ ուզում եմ ամբողջ կյանքս ապրել Ալիսիայի հետ”,- ասել է 86-ամյա նորապսակը:

83-ամյա հարսնացուն երջանիկ տեսք է ունեցել` վարդագույն կոստյումով եւ սպիտակ քողով: Սա նրա առաջին հարսանիքն է եղել: Հարսանեկան արարողությանը մասնակցել են զույգի 4 երեխաները եւ 12 թոռները:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է Ալիսիային եւ Ջոննիին հաջողվել տասնյակ տարիներ պահպանել զգացմունքները  եւ աչքերի փայլը, նրանք պատասխանել են. “Շատ պարզ է. հարկավոր է միայն անկեղծ լինել միմյանց հետ, ներել եւ հասկանալ միմյանց”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ