Տեր-Պետրոսյանը դժգոհ է, ՀԱԿ-ում մտահոգ են
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, փետրվարի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի հետաձգման պատճառը ոչ այնքան ցրտերն էին, որքան Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի պարտությունն էր: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում` ՀԱԿ-ի դեմքերն այնտեղ էին: Հրազադանում վերընտրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում ծանր են տարել իրենց թեկնածուի պարտությունը եւ եկել են այն եզրակացության, որ եթե ամենօրյա ցույցեր չսկսեն, ապա կկորցնեն ժողովրդի վստահությունը: Միաժամանակ ՀԱԿ-ում զարմացած են, եւ մտահոգ այն բանից, թե ինչպես իշխանություններին հաջողվեց մաքուր, “միայն ընտրակաշառքով” ընտրություններ անել եւ հաղթել:
“Այդ դեպքում ոչ մի մանդատ խորհրդարանում չենք ունենա-, ինչ մնաց պայքարենք շատ տեղերի համար”,-ասել են նրանք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել է, նախատել, թե “բա ասում էիք գնանք, կանգնենք, հաղթենք … մոռանում եք, որ այս անգամ լուրջ են նախապատրաստվում /նկատի ունի իշխանությանը/”:
ՀԱԿ առաջնորդը թիմակիցներին առաջարկել է հետաձգել միտինգը : Այժմ ՀԱԿ-ում հետագա գործողությունների տարբեր մեխանիզմներ են մշակվում: