27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանը քննարկում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը

Այս պահին ԱԺ-ում ընթանում է  100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումները, որին մասնակցում են ոչ միայն օրենսդիրի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ արտախորհրդարանական ուժերը:

Լսումներին ներկա են ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսը մասնակցում է քաղաքական նման ձեւաչափի քննարկմանը: Այստեղ է Պարույր Հայրիկյանը, Խոսրով Հարությունյանը, կառավարությունը ներկայացնում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը իր բացման խոսքում նշել է, որ հետեւելով այն հիմնավորումներին, որոնք ներկայացվում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի ջատագովների կողմից /առանձնացրել է 2-ը` ընտրությունների արդար անցկացնելը եւ կուսակցական համակարգի զարգացումը/, իր համար այս հիմնավորումները ընկալելի չեն, որովհետեւ ընտրությունների արդարությունը չպետք է պայմանավորված լինի ընտրակարգով: Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ եթե ինքն այդքան տոկոս ձայն չհավաքի, ուրեմն ընտրություններն արդար չեն, դա սխալ է:

Նիկոյանը նշել է, որ հարցին ճիշտ պատասխան տալու համար անհրաժեշտ է քննարկել խորհրդարանը միապալատ է, թե երկպալատ եւ նշել է, որ Հայաստանի միապալատ խորհրդարանը ամփոփում է եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների:

Միջազգային փորձը, ըստ ԱԺ նախագահի` նշում է, որ 2 ընտրակարգով էլ ներկայացված պատգամավորներ խորհրդարանում պետք է լինեն: Իրենց տեսակետները ներկայացրել են ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուսատմյանը, եւ ժառանգական փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Ռուստամյանն իր խոսքում մասնավորապես նշել է, թե գործող համակարգի պարագայում եթե ընդդիմությունը կրկնապատիկ ձայներ էլ հավաքի համամասնական ընտրակարգով, միեւնույն է խորհրդարանում մեծամասնություն կազմել չի կարող, որովհետեւ իշխանությունը որպես կանոն ունենում է 70 տոկոս գերազանցություն եւ այստեղ վարչաֆինանսական ռեսուրսներն են որոշիչը, ինչին իշխանությունն է տիրապետում:

“Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, որ բացի ՀՀԿ-ից, որուէ քաղաքական ուժ դեմ չէ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին: “Մեծամասնականն առայժ միայն ապացուցել է, որ ապաքաղաքական կառույց է ձևավորում: 41 մեծամասնական պատգամավորներից 29-ն ընդհանրապես չեն մոտեցել ամբիոնին: Մենք ասում ենք այստեղ խորհրդարանականներ պետք է լինեն, մեզ ասում են պոպուլիստ ենք, այդ դեպքում դո՞ւք ովքեր եք”,հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները հունվարի 26-ին համատեղ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

Ի դեպ, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆար­յա­նի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նա­խա­ձեռնության կարգով ներկայացրած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” եւ “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը, որոնց կիրառման դեպքում մեծամասնական ընտրակարգը կվերացվեր:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ