18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրո մեծ չափաբաժինը Ուիթնի Հյուսթոնի համար կործանարար դարձավ /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնը համաշխարահային մեծության աստղ դարձավ 1992-ին, երբ էկրան բարձրացավ “Թիկնապահը” ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերն էր կատարում: Իր փառահեղ կարիերայի ընթացքում նա արժանացել է 6 “Գրեմմիի”, 2 “Էմմիի”, “Billboard”-ի 30 մրցանակի, “American Music Awards”-ի 22 մրցանակի եւ բազմաթիվ այլ պարգեւների: Նրա ալբոմները ողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 170 մլն օրինակով: Բացի այդ, տաղանդավոր […]

Նազար Անոն Արամին չի տվել

Մինչ ՀԱԿ-ում քննարկում են, թե ինչու պարտվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ իր հերթին է “ռազբորկաներ” անում: Նա կանչել է Հրազդանում “կշիռ” ունեցող իր թիմիակիցներին Աղվես Մայիսին, Նազար Անոյին, Բուլեյլի Լյովային եւ “ատչոտ” պահանջել: Ըստ քաղաքապետի` նրանք իրենց խոստացած ձայները չեն ապահովել, ինչի համար էլ մրցակցին հաղթել է 1573 ձայնի տարբերությամբ:

Դիսպանսեր հիվանդների թիվը աճել է

Անցած մեկ տարում Սյունիքի մարզում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը աճել է` 1234-ով: Այսօր դիսպանսեր բուժում է ստանում 19 հազ. 539 քաղաքացի: Սյունիքի մարզպետարանի առողջպահության եւ սոցիալական ապահովության վարչության ամփոփագրերի համաձայն, մարզում գրանցված է սիրտ-անոթային հիվանդություններով 2582, էնդոկրին` 3797, օնկոլոգիական` 1122, մաշկավեներոլոգիական` 233, տուբերկուլոզով` 343 եւ հոգեկան շեղումներով` 2479 հիվանդ քաղաքացի: 2010 թվականի համեմատ […]

“Իմ լսումը քո մերժումին վնաս չի”

Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները`  ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները հունվարի 26-ին համատեղ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու […]

Ոստիկանապետ Վովան վերադաս կունենա. Չորրորդ ինքնիշխանություն

”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ  խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերականգնելու է Ներքին գործերի նախարարությունը: “Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքական դեմք, որին ենթարկվելու է նաեւ ՀՀ ոստիկանապետը: Ասել է թե` ոստիկանապետի հաստիքը չի կրճատվի, բայց այն իր գլխին վերադաս կունենա”,- գրում է թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Վանոյի թիկնազորի պետը պատգամավոր է դառնալու. Առավոտ

 Ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորը ղեկավարած, “7-ի գործով” նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին գրում է “Առավոտը”` նշելով, որ թերթի  հետ զրույցում Սիրունյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նա այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում: Սիրունյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ի՞նչ պարագայում ինքը կառաջադրվի. “Առաջադրումները սկսվեն` կասեմ”: […]

Ամեն ինչ արհեստավարժ խորհրդարանի պես. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, երեկ Երիտասարդական խորհդարանը նիստ էր գումարել, ինչը լուսաբանելու ցուցում էին ստացել նաեւ հայրենի հեռուստաընկերությունները: Թերթը նկատում է, որ նախկինում, սովորաբար ԵԽ նիստերին ուշադրություն չէր դարձվում: Սակայն լրագրողները փաստի  առաջ էին կանգնել. լուսաբանելու բան չկար, քանի որ երիտասարդ պատգամավորները չէին կարղանում անգամ քվորում ապահովել. 131-ի փոխարեն գրանցվել էին 44-ը: Երիտասարդ խոհրդարանականները, թեեւ գրեթե […]

Օսկանյանին չեն “լայկում”. Ժողովուրդ

Անդրադառանալով Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ի անդամակցությանը` թերթը  “ժողվուրդը” հիշեցնում է, որ  ԲՀԿ-ն, սակայն, նրան իր շարքերն ընդգրկելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: “Ուշագրավն այն է, որ մի կողմից ԲՀԿ-ն փորձեր է անում տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից, իսկ մյուս կողմից իր շարքերն է ընդգրկելու մի անձնավորության, ում անունը կապվում է ոչ միայն Քոչարյանի, այլեւ Մարտի 1-ի հետ”,-գրում է […]

Երեւանի գողերը մարզերից են. Ավանգարդ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը “Ավանգարդի” հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների` Հայաստանում ծանր հանցագործությունների բանդաներ գրեթե չկան: “Ճիշտ է, անցյալ տարի բացահայտվեց վտանգավոր մի հանցախումբ, բայց դրանք քիչ են: Իհարկե` շնորհիվ նաեւ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների: Այսօր ավելի տարածված են բնակարանային, ավտոմեքենաների անվադողերի, մարտկոցների, հայելիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված