30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վանոյի թիկնազորի պետը պատգամավոր է դառնալու. Առավոտ

 Ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորը ղեկավարած, “7-ի գործով” նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին գրում է “Առավոտը”` նշելով, որ թերթի  հետ զրույցում Սիրունյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նա այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում:

Սիրունյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ի՞նչ պարագայում ինքը կառաջադրվի. “Առաջադրումները սկսվեն` կասեմ”:

Թերթը հիշեցնում է, որ վերջերս Սիրունյանը դիմել է ՄԻԵԴ՝ իր դիմումը ետ վերցնելու համար: Նա դատապարտվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո:

Այժմ ՀԱԿ-ի հետ Սիրունյանը տարաձայնություններ ունի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ