13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Իմ լսումը քո մերժումին վնաս չի”

Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները`  ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները հունվարի 26-ին համատեղ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

Ի դեպ, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆար­յա­նի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նա­խա­ձեռնության կարգով ներկայացրած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” եւ “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը, որոնց կիրառման դեպքում մեծամասնական ընտրակարգը կվերացվեր:

Այս դեպքում խորհրդարանական լսումները ինքնանպատակ են դառնում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ