27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիսպանսեր հիվանդների թիվը աճել է

Անցած մեկ տարում Սյունիքի մարզում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը աճել է` 1234-ով: Այսօր դիսպանսեր բուժում է ստանում 19 հազ. 539 քաղաքացի:

Սյունիքի մարզպետարանի առողջպահության եւ սոցիալական ապահովության վարչության ամփոփագրերի համաձայն, մարզում գրանցված է սիրտ-անոթային հիվանդություններով 2582, էնդոկրին` 3797, օնկոլոգիական` 1122, մաշկավեներոլոգիական` 233, տուբերկուլոզով` 343 եւ հոգեկան շեղումներով` 2479 հիվանդ քաղաքացի:

2010 թվականի համեմատ նախորդ տարի  Սյունիքում 537-ով ավելացել է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց թիվտշը: 70-ով աճել են օնկոլոգիական, 54-ով` տուբերկուլոզով, 3-ով հոգեկան շեղումներ ունեցողների թիվը:

Իսկ 399-ով պակասել են էնդոկրին, 29-ով էլ մաշկավեներոլոգիական հիվանդություններով տառապողների թիվը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ