Google-ն այսուհետ կթարգմանի նաեւ Էսպերանտոյից
Google Translate առցանց թարգմանության ծառայությունը այսուհետեւ կներառի նաեւ էսպերանտոն: Ուստի արդեն հնարավոր կլինի այս լեզվով նույնպես երկկողմանի թարգմանություն կատարել: Էսպերանտոն դարձավ Google Translate–ում ներառված 64-րդ լեզուն, ընդ որում Google–ի մասնագետները նշել են, որ թարգմանության որակը բավականին բարձր է, ինչը բացատրվում է այդ լեզվի արհեստական լինելու փաստով: Ներկայումս էսպերանտո լեզվով աշխարհում խոսում են շուրջ մեկ միլիոն […]