19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիայում 2 լրագրող է սպանվել /վիդեո/

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի կոորդինատոր Վալերի Ամոսն առաջիկայում կայցելի Սիրիա, տեղեկացնում է “Радио Свобода”-ն: Ամոսը կփորձի պայմանավորվել սիրիական իշխանությունների հետ, որպեսզի հումանիտար աշխատակիցները կարողանան լինել այն քաղաքացիների կողքին, որոնք հայտնվել են կառավարական ուժերի շրջափակամն մեջ` նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ հատուկ գործողության իրականացման տարածքներում: Նման արշավներից մեկն իրականացվում է Հոմս քաղաքում, որը նախագահի պաշտոնաթողումը պահանջող […]

“Իրենց հիվանդությունները ինձ վրա են բարդում” … Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում հեռանալ

“Իմ ձայնը հիվանդի՞ ձայն է, ի՞նչ եք կարծում”,-Henaran.am-ի այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք մամուլի այն հրապարակումները, որ Հովիկ Աբրահամյանը հիվանդ է, եւ երբ օրենքով ձեւավորվի ՀՀԿ նախընտրական շտաբը` չի ղեկավարելու այն: “Դրանք պարզապես հերյուրանքներ են, իրենց հիվանդությունները ինձ վրա են բարդում”,-ասաց Հովիկ Արգամիչը: Նա նաեւ հերքեց այն տեղեկությունը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ […]

Գարունը գալիս է` թեժ է լինելու …

Ձմռան վերջին ամսվա վերջին օրերին արդեն զգացվում է գարնան շունչը: Ընդհանրապես հայ գարունները միշտ էլ բախտորոշ են դառնում ճակատագրորեն: Այս գարունն էլ  թեժ է լինելու. քաղաքական գարուն` ընտրություն ենք անելու: Իսկ ծառից կառչած սառցե լուլան ինչքան էլ թուլացել, բայց չի ուզում պոկվել: Կյանքը թանկ է, եւ նա ձգտում է վայելել գոյության վերջին ակնթարթները … Միայն թե […]

“Ես սիրում եմ հայերին”. “Google”-ն ուղղել է սխալը

Ինտերնետի շահագրգիռ օգտատերերն այս շաբաթ կազմակերպել են մի քարոզարշավ` լիբանանահայ ակտիվիստ Սերուժ Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս նկատել էր  “Google”-ի թարգմանիչ-ծառայության ‘կոպիտ” սխալը: Բանն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում թարգամանիչ-ծառայությունը “ես սիրում եմ հայերին” նախադասությունը թարգմանում էր “ես սիրում եմ Թուրքիան”:ԱՄՆ-ում հրատարակվող “Armenian Weekly” պարբերականն անդրադարձլ է այս խնդրին եւ  “Google” ընկերությանը խնդրել է մեկնաբանություն տալ: […]

Աբխազիայի նախագահի վրա մահափորձը մանրամասնորեն ծրագրված է եղել /վիդեո/

Իրեղեն ապացույցները, որոնք գտել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա հարձակման վայրում, վկայում են մանրամասնորեն մտածված հանցագործության մասին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախօրեին Անկվաբի շարասյան վրա կրակ էին բացել գնդացիրից` Գուդաուտա-Սուխումի մայրուղու վրա, թիկնապահներից մեկը մահացել է, 3-ը` վիրավոր են: Հարուցվել է քրեական գործ երկրի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Մասնագետները զննել են դեպքի վայրին հարող […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 23-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ, Ձորագլուխ եւ Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: […]

Հայաստանում մեկնարկել է Եվրանեստ Խորհրդարանական ժողովի հանձնախմբի նիստը

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեստի` սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով Խորհրդարանական ժողովի մշտական հանձնախմբի երկօրյա նիստը, հաղորդում է “Armenia Today”-ը: Եվրանեստ խորհրդարանական ժողովի նիստն առաջին անգամ կայանում է Եվրախորհրդարանի սահմաններից դուրս: Եվրանեստը “Արեւելյան համագործակցություն” ծրագրի խորհրդարանական բաղկացուցիչն է, որն իրականացվում է Եվրամիության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ […]

Հրդեհ` մթերային խանութում

Փետրվարի 23-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեվանի Թբիլիսյան խճուղու թիվ 2/2 հասցեում` մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 09.26-ին: Այրվել է “Քրիստինե Սանթրոսյան” աձ֊ին պատկանող մթերային խանութի պահեստային հատվածի կախովի առաստաղը (7քմ): Henaran.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

41 մեծամասնական ընտրատարածքից 23-ը` ՀՀԿ-ին. 168 ժամ

“168 ժամ” –ի տեղեկություններով, 2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ` այս անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բավականին փոփոխություններ է կրելու: Արդեն հայտարարվում է, որ այն գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունքում` ՀՀԿ համամասնական ցուցակի հիմնական “համալրումը”, ըստ թերթի սկսվելու է 2-րդ հորիզոնականից: Ինչ-որ առումով հենց այս հորիզոնականն է համարվում առաջինը, այսինքն` ո՞վ է լինելու առաջինը Ս.Սարգսյանից հետո: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված