17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կոալիցիայի ներսում տարաձայնություններ կային . Գալուստ Սահակյան

Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների համառ պնդումներից հետո ասաց, թե ինչով էր պայմանավորված  քսան րոպե ընդմիջումը: “Որոշակի տարաձայնություններ կային ն կոալիցիայի ներսում, բայց դրանք հարթվեցին”,-ասաց Գալուստ Սահակյանն ու բարձրացավ ԱԺ նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկելու է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար […]

Զինվորի մայրը անիծում է ոստիկանին /վիդեո/

Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում  բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկանների դեմ իր բողոքն արտահայտելու համար այստեղ էր նաեւ բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: Երեք օր առաջ, երբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին: Նանա […]

ԱԺ-ն հարգեց մարտի մեկի զոհերի հիշատակը

Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երրորդ օրվա աշխատանքները պատգամավորները սկսեցին հարգանքի տուրքով: “Չորս տարի առաջ այս օրը Երեւանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտիմեկյան զոհերի հիշատակը”,-հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պատգամավորները հոտնկայս հարգեցին մարտի մեկի տասը զոհերի հիշատակը: Այսօր նաեւ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի […]

Նախկին ՕԵԿ-ական Լավանդայի Արայիկը մտադիր է “բարգավաճել”

Ըստ մամուլի հրապարակումների` գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը դուրս է եկել ՕԵԿ-ից, քանի որ Արթուր Բաղդասարյանը նրանից մեծ գումար է պահանջել` համամասնական ցուցակում անցողիկ տեղ գրավելու համար: Չնայած գործարարը հայտարարել է, որ ցանկություն չունի պատգամավոր դառնալու, բայց Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Արայիկ Հայրապետյանը ցանկություն ունի համալրելու Բարգավաճ Հայաստանի” շարքերը: Ըստ մեր աղբյուրների` նրան խոստացել են ԲՀԿ-ի ցուցակով […]

Կոնգրեսականը պատասխան է պահանջել Քլինթոնից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպման համար /վիդեո/

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձանաժողովի փետրվարի 29-ին գումարած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պահանջել է Հիլլարի Քլինթոնից մեկնաբանել իր կողմից վերջերս հնչեցրած` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպումը, տեղեկացնում է Հայ Դատի ամերիկյան գրասենյակի լրատվական ծառայությունը: Պետքարտուղար Քլինթոնի խոսքում մասնավորապես նշվում էր. “Ցեղասպանության հարցը պատմական, այլ ոչ թե քաղաքական խնդիր է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի […]

Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարությունյանը, սակայն դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանի դիմումը, որ առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարող մասնակցել դատական նիստին եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Մխիթար […]

Վարդանի շքեղ “Ալեքսանդրապոլն” ու 6500 անօթևան ընտանիքների խղճուկ վիճակը

Թերթն անդրադարձել է Գյումրիին` ներկայացնելով գյումրեցիների բնակարանային խնդիրները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հյուրանոցային բիզնեսի “համատեքստում”: Գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարակից քիչ հեռու բացված “Ալեքսանդրապոլ” հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: “Գյումրեցիները խեթ-խեթ են նայում հյուրանոցին, միմյանց պատմում, թե ինչ շքեղ պայմաններ են այնտեղ, թե գները Դուբայի հյուրանոցների գներին են հասնում: Աղքատության […]

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական կոնֆլիկտում 3-րդ կողմն ավելորդ է. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական հռչակելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sabah” կայքը, Գյուլը կարծում է, թե “Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիային փրկեց խայտառակաությունից”: “Այս որոշումով Ֆրանսիան վերադարձրեց վստահությունն իր նկատմամբ: Պատմական կոնֆլիկտը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող են հարթել միայն այդ 2 երկրները: […]

Մարտի 1-ը` Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը

Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված