20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ասաց, թե ում հետ եւ ինչ տարաձայնություններ կային

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց այսօր առավոտյան “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնրդելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել էր, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ կային, ինչի կապակցությամբ էլ ընդմիջում խնդրեց: “Նիստերի դահլիճը տեսնելով` զգացի, որն ինչ-որ խնդիրներ կան, որոշեցի պարզել: […]

Շվեյցարիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

Մարտի 1-ին Շվեյցարիան հայտարարել է Դամասկոսում իր դեսպանության վերջնական փակման մասին, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ հեռանալ Սիրիայից: Սիրիայում բնակվում է Շվեյցարիայի 150 բնակիչ, որոնց մեծ մասը երկքաղաքացիություն ունի եւ բնակվում է Դամասկոսում: Շվեյցարիան դիմել է այս քայլին` երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես` Հոմս քաղաքի ռմբակոծության […]

ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ,  որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված  է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության […]

Բացահայտվել է աննախադեպ զինանոց` կաթսայատանը

Փետրվարի  29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի  աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց հայտնաբերեցին մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում: Դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Ժամանեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված  Արշավիր  Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող  կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է  առանց պահունակի […]

Մարտի 1-ը մնում է չբացահայտված. ‘Ժառանգություն’ կուսակցություն

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հղորդագրություն է տարածել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է.’ Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` ‘Մարտի 1’-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի եւ բանակի ապօրինի ներգրավման արդյունքում եւս 2 զինվորականի […]

Քվեաթերթիկում կնշվի ընտրատարածքի համարը

Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11-ի` “Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու” մասին համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը: Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է  ընտրատարածքի […]

Հայաստանը պետք է աշխարհին բռունցքը ցույց տա

Քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ  Արթուր Աթանեսյանի կարծիքով Հայաստանին Մարտի 1-ի նման դեպքերը պատիվ չեն բերում: Նրա խոսքով, ցանկացած հավաքի, ցույցի ժամանակ մարդկային հույսերի պոռթկում հնարավոր է, սակայն մեծամասամբ մասնակիցները խաբված են լինում: Նրա խոսքով` Մարտի մեկի նման դեպքերը Հայաստանին պատիվ չեն բերում: “Ցանկացած ցույցի ժամանակ տեղի է ունենում հույսերի պոռթկում, որոնց մեծ մասը խաբված է […]

Պատմության ցավալի էջերի առաջ պատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը. ՀՀԿ պատգամավոր

‘’Այնպես չէ, որ ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքը մեզ պետք չէ: Դեմ են արտահայտվում խոհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որով նրանք քաղաքական մարտավարական նպատակներ են հետապնդում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը` խոսելով այսօր ԱԺ-կողմից ընդունված ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքի մասին: Նրա խոսքով` օրենքն առհասարակ երկար ճանապարհ է անցնում […]

Ռուսաստանը պահանջել է Պուտինի վրա մահափորձ կազմակերպող Օսմաեւին հանձնել Ռուսաստանին

ՌԴ Գլխավոր դատախազությունն իր ուկրաինացի գործընկերներին խնդրանք է ուղարկել Ադամ Օսմաեւին հանձնելու մասին: Վերջինս մեղադրվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: 2008-ին Օսմաեւը գտնվել է հետախուզման մեջ` ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով, հաղորդում է “РИА Новости”-ն: Օսմաեւին ձերբակալել են փետրվարի սկզբին Ուկրաինայում` Օդեսայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետաքննության ժամանակ: Քննիչները պնդում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված