20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հանրապետականը” շտապում է հավատալ. օրվա կադր

ՀՀԿ 13-րդ համագումարից հետո “Հանրապետականի” կարգախոսով պաստառները “գրոհեցին” Ավան վարչական շրջանի գրեթե բոլոր շենքերն ու շինությունները: Ի դեպ, հանգստյան օրերին էլ Հյուսիսային պողոտան էր “Հավատանք, որ փոխենք”-ի տակ “ցկցկում”: Այստեղ ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակն էր նկարահանվում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շտապում է` հավատալ, որպեսզի փոխվի …

Ձնաբքի մեջ հայտնված մարդկանց օգնության է շտապել գյուղապետը

Մարտի 12-ին, ժամը 20.08֊-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար֊-Ծովասար ավտոճանապարհին ձնաբուքի մեջ արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ եւ անհրաժեշտ է օգնություն: Ժամը 21.20֊ին Ծովասարի գյուղապետ Ա.Մխիթարյանի ուժերով 20 մարդ տեղափոխվելէ գյուղ (6 հոգի հրաժարվել է տեղափոխվելուց): Մարտի 12-ին, ժամը 22.04֊ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր֊-Սարուխան ավտոճանապարհին ձնաբուքի մեջ արգելափակվել են 6 ավտոմեքենաներ. […]

Սյունիքում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում փակ ճանապարհներ կան

Մարտի 13-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սյունիքի մարզում` Գորիս-Սիսիան (սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով), Արագածոտնի մարզում՝ Սարալանջ, Նիգավան, Ջրամբար, Ալագյազ-Ծաղկահովիտ, Երնջատափ-Նորաշեն, Արա-Վարդենուտ-Արագած ճանապարհահատվածները, Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա-Ախպրաձոր, Ծակքար-Ծովասար ճանապարհահատվածները: Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը: […]

Հայոց արծիվը նախագահին չի քծնվում եւ նողկանք է ապրում, երբ Ասրյանին համեմատում են Հիտլերի հետ. Հայացք

Պատասխանելով “Հայացք” օրաթերթի թղթակցի հարցերին` ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանն ասել է, որ ինքը  համյանքներ չի մտնում որպես կառավարության անդամ, այլ որպես ՀԿ-ի նախագահ, եւ նրա հանդիպումից հետո մարդիկ պատրաստ են խրամատներ գնալ: Թղթակցի այն հարցին, թե  Ձեր եռամիասնության արժեհամակարգը վերածել եք քառամիասնության, այն է` “Հայոց պետականություն, Ազգային […]

Պատգամավորը մտադիր է ջալյամ աճեցնել.Առավոտ

Ըստ “Առավոտ” օրաթերթի Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում` Ամասիայում ու Աշոցքում ջայլամի գործ դնել: Այս մասին պատգամավորը երեկ  հայտնել է Գյումրու դրամատիկական թատրոնում` բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի “Արցախի վերքերը” ֆիլմի ցուցադրումից հետո: “Շատ ծրագրեր կան իրականացնելու, եթե ծրագրերից խոսեմ, շատ երկար կլինի, բայց մենք մտածել ենք մի ծրագիր, […]

Հանրապետականները սպառնում են Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրանք է սպառնում, եթե նա որոշի պատերազմ սկսել` առանց Կոնգրեսի համաձայնության: Համապատասխան բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հանրապետական Ուոլթեր Ջոնսը: Այս տեղեկությունը հաջորդել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված լուրերին, ըստ որոնց Օբամայի վարչակազմը լրջորեն քննարկում է համախոհների հետ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցը: Ինչպես հաղորդում է “WorldNetDaily”-ը, մեկ այլ հանրապետական […]

Նախկինները համալրում են ԲՀԿ-ն.168 ժամ

“168 ժամի” տեղեկությունների համաձայն` մինչեւ մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաեւ Աժ նախկին նախագահ եւ ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ “Հզոր Հայրենիք” կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել: Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը թերթի թղթակցի հետ […]

Պետհամալսարանի ներիտասարդներին “էներգետիկա” են տալիս. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են “Ռեդբուլ” կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, թերթը փորձել է ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի […]

ՀԱԿ-ը փողերը չի տվել եւ փաստաբանը “տակ” է տվել. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, հարկային պարտավորությունները չկատարելու համար փաստաբան Վարդուհի Էլբակյանի գույքի, մասնավորապես` “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել: Իսկ փաստաբանը հարկային պարտավորությունները չի կատարել, քանի որ իրեն էլ չեն վճարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց` վարձատրության մի մասը` մոտ 620 հազար դրամ: “Երկիր”-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված