29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավորը մտադիր է ջալյամ աճեցնել.Առավոտ

Ըստ “Առավոտ” օրաթերթի Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում` Ամասիայում ու Աշոցքում ջայլամի գործ դնել: Այս մասին պատգամավորը երեկ  հայտնել է Գյումրու դրամատիկական թատրոնում` բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի “Արցախի վերքերը” ֆիլմի ցուցադրումից հետո:

“Շատ ծրագրեր կան իրականացնելու, եթե ծրագրերից խոսեմ, շատ երկար կլինի, բայց մենք մտածել ենք մի ծրագիր, որը որ ասենք հիմնականում սննդարդյունաբերության հետ է կապված,եւդա չի լինի ասենք միայն իմ ընտրատարածքում, այլ ամբողջ Շիրակի մարզի մակարդակով: Իմ ընտրողներն արդեն գիտեն, որ դա կլինի ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ: Ունենք մասնագետ, որն Աֆրիկայում է ապրել եւ ջայլամների հետ աշխատել է: Փորձում ենք հասկանալ, թե մի կովը եթե մի հորթ ա տալիս, ջայլամը 50 ձագ ա տալիս,եւ համարյա երկու տարվա մեջ նույն կովի քաշին է լինում միսը:

Ըսենց ասեմ` ավելի լավ, ավելի էկոլոգիապես մաքուր , ինչի՞ չանցնենք էդ ծրագիրը, որը արդեն բավական լուրջ ժամանակ քննարկվել է եւ ունենք նաեւ ինվեստորը, պատրաստվում ենք մայիսի վերջերին, հունիսի սկզբներին ջայլամի ծրագիրն անել, էկոլոգիապես մաքուր միս ա, ոնց են ասում` առանց խոլիստերինի, ինչի՞ չէ, բազմացման չափերն էնպիսին են, որ տաս տարվա ընթացքում երեւի Շիրակի մարզը միս կարտահանի` առանց մտածելու, նախ Հայաստանին կապահովի, հետո կարտահանի”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ