20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քննադատում է նախագահի “սփիչռայթերներին”. բանավեճ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ

ՀՀԿ համագումարի մեսիջները բազմաթիվ էին: ՀՀ նախագահի ելույթը, որը նաեւ հաշվետվություն էր թե ներքին , թե արտաքին ոլորտներում,  լուրջ եւ սկզբունքային շեշտադրումներ ուներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա հատկապես առանձնացրեց Ցեղասպանության եւ ԼՂ հարցի շուրջ Սերժ Սարգսյանի շեշտադրումները: Ներքին քաղաքականության ոլորտում, Հովհաննես Սահակյանի խոսքով, ընդգծվեց իշխող կուսակցության պատասխանատվությունը եւ նշվեց […]

Լույսի տարօրինակ առկայծումը անհանգստացրել է Արիզոնայի բնակիչներին /վիդեո/

Արդեն մի քանի օր է ԱՄՆ-ի բնակիչներին հանգիստ չի տալիս Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում մարտի 8-ին տեղի ունեցած դեպքը: Արեւածագից մի քանի ժամ առաջ լույսի տարօրինակ առկայծումը, որը պայթյունի է նման եղել, լուսավորել է քաղաքի ծայրի մութ հորիզոնը եւ անհետացել` իր ետեւից չթողնելով ոչ ծուխ, ոչ ավերածություններ: Քաղաքի բնակիչներից շատ քչերն  են ականատես եղել արտառոց […]

‘Եթե բանակում ունենք կորուստներ, ապա դա նաեւ մեր մեղքն է’. քահանա

ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում ծառայում է 47 հոգեւորական, որոնց մի մասը ժամանակավոր, մյուսները` հիմնական: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Նրա խոսքով`  բանակում սպասավորների պակաս է զգացվում, եւ ցանկալի կլիներ, որ հոգեւորականներ լինեին բոլոր զորամասերում, ներկայումս նրանց բաշխումը տեղի է ունենում սահմանամերձ զորամասերին առաջնահերթությունը տալու […]

Հրդեհ բենզալցակայանում

Այս գիշեր ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Գ. Նարեկացու փողոցի թիվ 15 հասցեում գործով բենզալցակայանի տարածքում: Հրդեհի հետևանքով այրվել է Ս.Առաքելյանին պատկանող բենզալցակայանի օպերատորի սենյակը ամբողջ գույքով`6քմ: Այրվել է նաև շինության տանիքն : Հրդեհի հետևանքով մարդկային զոհեր կամ վիրավորներ չկան: Գիշերը ժաը 03.15-ին կրակը մարված էր: Տարվում են աշխատանքներ […]

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 12-ին ժամը 23:00-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր մարտի 9-ի երեկոյան ‘Ղազախ- Սագուրամո’ 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Henaran.am-ին հաղորդում են ‘ՀայՌուսգազարդ’ ՓԲԸ  լրատվական ծառայությունից

Արեւմուտքի ճնշմամբ ԶԼՄ-ների դեմ ուղղված հայցերի ալիքը կնվազի. Արամ Աբրահամյան

2011 թվականին վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված քաղաքացիական հայցերը լրատվամիջոցների դեմ բազմաթիվ էին, ինչը ստիպեց ՄԻՊ-ին ՍԴ դիմելու: Հայցերի մեծ մասն ավարտվում են հաշտությամբ, որովհետեւ դատավարությունը տեւում է երկար, ինչը ձեռնտու չէ ոչ հայցվորին, ոչ էլ պատասխաբողին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” մամուլի ակումբում ասաց փաստաբան Դավիթ Թումասյանը: Նա նշեց, որ ամենաշատը հայցեր են ներկայացվել “Առավոտ”,”168 […]

Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարություն Հարությունյանը: Արդեն 10 րոպե է անցել նախատեսված ժամից, բայց նիստը չի սկսվել: Րոպեներ առաջ դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 15-ը` Մարգար Օհանյանի փաստաբանի հիվանդության պատճառաբանությամբ:

Արմինե Օհանյանը “Մառոզին” առաջարկ չի արել

“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի առաջարկել հարցազրույց տպագրել “Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի /”Մառոզ”/ հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը դիմել էր խմբագրությանը, որպեսզի հաշտություն կնքվի Մարգարիտա Խաչատրյանի եւ թերթի միջեւ: Խաչատրյանը թերթին դատի է տվել` իր պատիվն արատավորելու եւ զրպարտանքի […]

Անտերությունից փլուզվել է Մոզրովի քարանձավը

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնաց ձայն բարբառոյ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված