25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արեւմուտքի ճնշմամբ ԶԼՄ-ների դեմ ուղղված հայցերի ալիքը կնվազի. Արամ Աբրահամյան

2011 թվականին վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված քաղաքացիական հայցերը լրատվամիջոցների դեմ բազմաթիվ էին, ինչը ստիպեց ՄԻՊ-ին ՍԴ դիմելու: Հայցերի մեծ մասն ավարտվում են հաշտությամբ, որովհետեւ դատավարությունը տեւում է երկար, ինչը ձեռնտու չէ ոչ հայցվորին, ոչ էլ պատասխաբողին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” մամուլի ակումբում ասաց փաստաբան Դավիթ Թումասյանը: Նա նշեց, որ ամենաշատը հայցեր են ներկայացվել “Առավոտ”,”168 ժամ”, “Հրապարակ” օրաթերթերի դեմ:  Փաստաբանը նշեց, որ ավարտված դատական գործերը թույլ են տալիս նշել, որ որպես կանոն դատարանը պարտադրում է հերքում տպագրել եւ նյութական փոխհատուցում տրամադրել:

Դավիթ Թումասյանը նշեց, որ շատ դեպքերում լրատվամիջոցը տեղեկությունը հրապարակելիս երկու կողմերի կարծիքն է նշում, ինչը սակայն հերքում չի կարող համարվել:

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդեց դատական հայցերի մի ալիք: “Օլիգարխները եւ ոչ միայն, ոգեւորվեցին, թե ահա, մենք այսինչ թերթը կսնանկացնենք: Սկզբնական շրջանում եղան նաեւ որոշումներ, օրինակ` երեք օլիգարխների հայցը ՀԺ-ի դեմ, Քոչարյանների ընտանիքն ընդդեմ “Ժամանակ” օրաթերթի”,-նշեց գլխավոր խմբագիրը:

Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ այս ալիքը նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց եւ վերջիններս ՀՀ իշխանություններին իրենց մտահոգությունը հայտնեցին, ինչից հետո որոշ հայցեր մերժվեցին, օրինակ, Հայկ Բաբուխանյանի հայցն ընդդեմ “Հետք”-ի լրագրողի: “Ես կանխատեսում եմ, որ այդ հայցերը կլինեն ավելի քիչ”,-նկատեց Արամ Աբրահամյանը:

Henaran.am-ի հարցին, թե սպասվող նախընտրական շրջանում ինչ իրավիճակ կարելի է կանխատեսել, Արամ Աբրահամյանը նշեց, որ չի կարծում, թե դատական հայցերի մեծ ալիք կբարձրանա: “Առավոտ”-ի խմբագիրը սա պայամանավորեց ոչ թե նախընտրական տրամադրություններով, այլ` Արեւմուտքի ճնշմամբ: “Ինձ, օրինակ, ԱՄՆ դեսպանատունը կանչել է եւ զրուցել է, հարցրել, թե ինչու են այսքան շատ հայցեր: Ես ենթադրում եմ, որ միակը չեմ, դա արեւմտյան ճնշմամբ է, բայց ալիքը կմարի, հրապարակումները կլինեն ավելի սուր, բայց դատի կտան ավելի քիչ մարդիկ”:

Արամ Աբրահամյանի կարծիքով, նախընտրական շրջանում կլինի այլ իրավիճակ, ինչն ավելի վատ է.”Տեղամաս կմտնեն հաստ վիզ ունեցողները, լցոնում անողները կհարձակվեն լրագրողի վրա, իսկ ոստիկանությունը կլինի ոչ թե լրագրողի, այլ նրանց կողմը”: Դավիթ Թումասյանն այս կապակցությամբ հիշեցրեց, որ լրագրողի աշխատանքին խոչընդոտելը քրեորոն պատժելի է եւ եթե լինեն նմանատիպ ձայնագրված նյութեր, իրավապահներն անպայման կարձագանքեն դրան:

Փաստաբանը նկատեց նաեւ, որ ամեն մի դատական վեճի արդյունքում ԶԼՄ-ները փոփոխել են իրենց գրելու ոճը, օրինակ` տեղեկությունը հարցական նշանով հրապարակել եւ այն ներկայացրել ոչ թե որպես փաստ, այլ քննարկման առարկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ