Անտերությունից փլուզվել է Մոզրովի քարանձավը
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնաց ձայն բարբառոյ անապատի:
Լավ կլիներ, որ հայրենի իշխանությունները, 100 միլիոն դրամ արժողությամբ զուգարանների հաշվին սեփական ընտանիքների հարստությունը դիզելու հետ մեկտեղ, ժամանակ առ ժամանակ հիշեին, որ այժմ իրենց է վստահված մեր հայրենիքի բնության հուշարձանների պահպանումը:
Մոզրովի փլուզումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, ինչպես Կաթողիկոսը որևէ գործ չունի, իր իսկ խոսքերով «էդ սարերում գտնվող վանքերի հետ», այդպես էլ պետությունը որևէ գործ չունի մեր բնության պահպանման հետ …