Սյունիքում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում փակ ճանապարհներ կան
Մարտի 13-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սյունիքի մարզում` Գորիս-Սիսիան (սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով), Արագածոտնի մարզում՝ Սարալանջ, Նիգավան, Ջրամբար, Ալագյազ-Ծաղկահովիտ, Երնջատափ-Նորաշեն, Արա-Վարդենուտ-Արագած ճանապարհահատվածները, Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա-Ախպրաձոր, Ծակքար-Ծովասար ճանապարհահատվածները: Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 13-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից