Պետհամալսարանի ներիտասարդներին “էներգետիկա” են տալիս. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի, մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են “Ռեդբուլ” կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, թերթը փորձել է ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանից:
Վերջինս վստահեցրել է, թե նման բան համալսարանի ներսում չի բաժանվել. “Իրենց հարցրեք, թե ինչի են բերել բաժանել, համալսարանի տարածքում հնարավոր է` բաժանեն, ներսում անհնար է, որովհետեւ դրա համար թույլտվություն է պետք, լսարաններում բացառում եմ, իսկ տարածքում 100 տոկոսով չեմ կարող բացառել, շատ բան կարող են խոսել, բայց հո դա այդպես չէ”:
Մինչդեռ ուսանողներից շատերը թերթին տեղեկացրել են, որ հենց համալսարանի շենքում են բաժանվել էներգետիկ ըմպելիքները` դասամիջոցների ժամանակ: