Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացում բացառված է փողի գործոնը. “Շիրակ կենտրոն”
Նախատեսվում է առաջիկա ամսում Գումրիում ավարտել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանների բաշխումը վիճակահանությունների միջոցով: “Շիրակ կենտրոն” ՀԿ-ն մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկում բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում տեսաձայնագրում և համացանցում է տեղադրում բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները: […]