Վրաերթից տուժածը հիվանդանոցում մահացել է, այդպիսով` 2 զոհ
Մարտի 14-ի գիշերը Վանաձորի Աղայան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժել էին 2 անձինք,որոնցից մեկը, Գուրգեն Ջաղացպանյանը, տեղում մահացել էր, իսկ Անդրանիկ Շախպազյանը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
վերջինս այսօր առավոտյան գիտակցության չգալով` մահացել է,այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից:
Հիշեցնենք,որ վրաերթը կատարել էր Վանաձորի բնակիչ Տիգրան Միտիչյանը ‘Ֆոլքսվագեն Վենտո’ մակնիշի մեքենայով, եւ վթարի վայրից չէր հեռացել: Վրաերթի ժամանակ ‘Ֆոլքսվագեն Վենտո’-ի վարորդը եղել է սթափ վիճակում: Դեպքի առթիվ Լոռվա մարզի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ.քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով: