22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանր քաղաքական ուժերը սկսում են համախմբվել խոշորների շուրջ. Ռազմիկ Զոհրաբյան

‘Անձին պետք  չէ  միակողմանի դիտել, գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմի հերոս է, եւ որ այսօր պետություն ունենք, դա նաեւ նրանց շնորհիվ է, եւ ՀՀԿ-ն պետք է գնահատի նրանց եւ իր ցուցակում  ներառի: Գուցե բոլորս  ունենք ինչ-ինչ թերություններ, բայց նա նաեւ մեծ լումա  ունի մեր հաղթանակի գործում’,- Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ […]

ՍԻՄ-ը ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ

ՍԻՄ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, հավելելով, որ իրենց կուսակցության երեք ներկայացուցիչները լինելու են ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի մեջ: ‘’Այս որոշումը բնական որոշում է, որովհետեւ ՍԻՄ-ը իր ստեղծման պահից էլ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, այն աստիճանի, որ ես ղեկավարել եմ նաեւ ՀՀԿ-ի […]

Սիրիայում մարդկանց արդեն նետում են տանիքներից /վիդեո/

Չնայած այն փաստին, որ սիրիական անվտանգության ուժերն ամեն օր հայտնում են զենքի անօրինական պահեստների հայտնաբերման, ավտոմեքենաների, որոնց մեջ ռումբեր են տեղադրված, եւ զինված գրոհայինների իբր թե  ձերբակալման կամ ոչնչացման մասին, սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ապստամբությունը միանգամայն խաղաղ բնույթ է կրում, եւ որ արդեն ավելի քան 8 հազար զոհերի պատասխանատվությունն ամբողջովին իշխանությունների վրա է, […]

Ազատամարտիկի բաց նամակը պաշտպանության եւ առողջապահության նախարարներին

Արցախյան պատերազմի հաշմանդամ Վարդան Վարդանյանը բաց նամակ է հղել ՀՀ Պաշտպանության եւ Առողջապահության նախարարներին, որում մասնավորապես ասված է. ‘Հարգարժան պարոնայք Օհանյան եւ Քուշքյան, Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը, որպես վերջին միջոց, դիմում եմ Ձեզ այս բաց նամակով: Ես` Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես կամավոր զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից` մասնակցելու Արցախյան […]

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է մարտի 13-ին ադրբեջանական “Խայալ TV” հեռուստաընկերության 3 աշխատակիցների ձերբակալությունները: Դրանք են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուգար Գոնագովը, խմբագիր Զաուր Գուլիեւը, PR բաժնի տնօրեն Զաուր Մուստաֆայեւը, ինչպես նաեւ “Պոլիգոն” լրատվական գործակալության լրագրող Ջամիլ Մամադլին: Նրանց բոլորին մեղադրում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Քուբա քաղաքում մարտի սկզբին բոյկոտների մասնակցելու մեջ: “Այս ձերբակալությունները վկայում […]

ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց. խորհրդարանում էլի թեժ էր

Խորհրդարանն այսօրվա նիստն սկսեց արդեն քննարկված մի  շարք համաձայնագրերի ու  օրինագծերի քվեարկությամբ: Նիստի սկզբին գրանցվել էր 74 պատգամավոր: Պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացու անձնագրի, Ընտրական և Նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Վերջինս քվերակությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և […]

Հ1-ն ու “Արմնյուզը”` պասիվ, “Շանթը”` առավել քիչ հետաքրքրված. մոնիտորինգը շարունակվում էված.

Նախընտրական գործընթացներին վերաբերվող հեռուստահաղորդումներում եւ նյութերում նվազել են կուսակցությունների գործունեությունը գնահատող անդրադարձները։ Այսօր լրագրողներին այս մասին հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` վկայակոչելով մարտի 1-10 անցկացրած մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Նշենք, որ մշտադիտարկմանն ընդգրկված է վեց համազգային հեռուսատաալիք: Իսկ հետազոտման առարկա են դարձել, ինչպես նշեց Բ. Նավասարդյանը, այն նյութերը, որոնցում առկա են եղել անդրադարձեր այն […]

Մարդուն մեկ անգամ պետք է պատժել, ոչ` ամեն անգամ, եւ Գագիկ Բեգլարյանը դեռ շատ անելիքներ ունի”. Ռազմիկ Զոհրաբյան

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ, ԳՄ անդամ Ռազմիկ Զոհրաբյանը լրագրողների խնդրանքով գնահատել է, թե ինչպես եղավ, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում հայտնվեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հիշեցնենք, հայտնի միջադեպից հետո նա հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից: Ներել է, արդյոք ՀՀԿ-ն Բեգլարյանին: Հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ Գագիկ Բեգլարյանը գիտակցել է իր սխալ արարքը, նա […]

Թող ցուցակում լինեն լրագրողներ, երգիչներ, ինչու չէ` նաեւ պարողներ

ՀՀԿ  ցուցակի առաջին քսան տեղը  հաստատված է, մյուս մասը դեռ որոշակի փոփոխություններ կկրի, բայց դրանք էական փոփոխություններ չեն լինի: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքով` այս անգամ ՀՀԿ ցուցակը  տարբերվում է նախորդ ցուցակներից, քանի որ ցուցակում ընդգրկված են գործիչներ բոլոր մասնագիտական ոլորտներից, նաեւ մարտական գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված