25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկի բաց նամակը պաշտպանության եւ առողջապահության նախարարներին

Արցախյան պատերազմի հաշմանդամ Վարդան Վարդանյանը բաց նամակ է հղել ՀՀ Պաշտպանության եւ Առողջապահության նախարարներին, որում մասնավորապես ասված է.

‘Հարգարժան պարոնայք Օհանյան եւ Քուշքյան,

Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը, որպես վերջին միջոց, դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:

Ես` Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես կամավոր զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից` մասնակցելու Արցախյան մարտերին: Ծանր վիրավորվել եմ 1994թ. մայիսի 3-ին: Առաջին օգնություն ստացել եմ Մեծ Շենի վրանային (շարժական) հոսպիտալում: Արթիկ տեղափոխվելուց հետո տեղի բուժանձնակազմը` տեսնելով վերքի վտանգավորության աստիճանը, ուղարկեց ինձ Երեւանի զինվորական հոսպիտալ, ուր վիրաբույժ Ժամագործյանի կողմից կատարվեց վիրահատություն եւ նշանակվեց հաշմանդամության երկրորդ կարգ, որը ստացել եմ 1994 թվականից:

1999-ին այն կտրել են` պատճառաբանելով, թե “վերքը փակ է” այն դեպքում, երբ բուժող բժիշկները նշել են, որ վերքը գործող է եւ բացելուց հետո այն չի փակվի (բժշկական տերմինաբանությամբ` ‘խրոնիկական օստեոմիելիտով, հաճախակի սրացումով’), ինչի մասին ունեմ փաստաթղթեր: Այս ընթացքում մի քանի անգամ դիմել եմ թոշակավորման համար, սակայն ստացել բացասական պատասխան: Ես ի վիճակի չեմ ծանր աշխատանք կատարել եւ ընտանիք պահել`թեք կպած, անընդհատ գործող եւ բեկորներից սուր ցավերի պատճառով: Խնդրում եմ Ձեր միջամտությունը` վերականգնելու թոշակս:

Հարգանքներով` Վարդան Վարդանյան

Շիրակի մարզ, Արթիկ, Մաշտոցի փողոց 1-ին նրբ. տուն 9

Հեռ.` (093) 368-408

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ