22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չհասկացողներին նորից են բացատրել. Րաֆֆին չխոսեց

Մարտի 20-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը երեկ հետաձգվեց: “Ժառանգության” պատասխանատուները խոստացան, որ կուսակցության ղեկավարը լրագրողների հետ կհանդիպի այսօր, սակայն այսօր էլ, ինչպես երեւում է, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ չհանդիպեց: Փոխարենը “Ժառանգությունն” այս հաղորդագրությունն է տարածել, որտեղ ասվում է. Երեկ երեկոյան “Ժառանգություն” կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, […]

ՀՅԴ-ն` Ավշարի Արայիկով

Հայ հեղափոխական դաշնակցությունը հրապարակեց իր համամսնական ցուցակը եւ կարգախոսը: “Ազատություն, արդարություն, դաշնակցություն” այսպես է ՀՅԴ-ն ներկայանալու ընտրողին: Կուսակցության համամասնական ցուցակը 85 հոգուց է բաղկացած:  Կուսակցությունն առաջադրելու է նաեւ մեծամասնական թեկնածուներ, որոնք են. Արթուր Եղիազարյան Կառլեն Գեւորգյան Գուրգեն Շահինյան Մանվել Հայրապետյան Արայիկ Գրիգորյան Արտաշես Նիկոյան Զոհրաբ Թորոսյան Գագիկ Գեւորգյան Հիշեցնենք, ՀՅԴ-ն դեմ էր մեծամասնական ընտրակարգին եւ […]

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների դիվանագետներն առաջին քննարկումն են անցկացրել Արեւմուտքի երկրների կողմից պատրաստված բանաձեւի շուրջ, որն աջակցում է Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` խաղաղություն հաստատելու ջանքերին: “AFP”-ի հաղորդմամբ` բանաձեւում չի քննադատվում բռնությունը Սիրիայում, այլ “խորին անհանգստություն” է արտահայտում երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ “խորին ցավակցություններ” է հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին: Բանաձեւի նախագիծը […]

Ծառուկյանը “գցեց” Արամին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հրապարակեց իր ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները: Ցուցակի երկրորդ համարը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է: Ի դեպ, նրա մասով արդեն փորձագիտական կարծիք է հնչում, որ Օսկանյանը քաղաքական արենայում ստվերելու է ԲՀԿ նախագահին: Ցուցակում ընդգրկված են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում դարձյալ ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած […]

Տարեց հոլանդացին երկու տարի անընդմեջ ծիծաղում է /վիդեո/

Հագ Բոսսը երկու տարի առաջ ազդրի վրա վիրահատություն է տարել, եւ դուրս գալով նարկոզից, չի դադարում ծիծաղել: Եվ քանի որ երկու տարի շարունակ երջանիկ ժպիտը չի իջնում Հագի դեմքից, դա սարսափելի նյարդայնացնում է նրա կնոջը: Հագի կինը վստահ է, որ ամունու այս վիճակի պատճառը բժշկական անփութությունն ու սխալ նարկոզն է: Հիմա ընտանիքը չի կարողանում հանգիստ […]

ՀՅԴ ցուցակը` թարմ դեմքերով. ծանոթ անունները քիչ են /լրացված/

Րոպեներ առաջ ՀՅԴ համամասնական ցուցակը հրապարակվել է: Այն  գլխավորում է`   ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որին հաջորդում են Արմեն Ռուստամյանն եւ Արտյուշա Շահբազյանը: Ցուցակում ծանոթ անուններն այդքան էլ շատ չեն: Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ այս ցանկի կազմման գործընթացը երկար է տեւել, նշելով, որ ՀՅԴ ընտրյալ 20-յակում բավական շատ նոր անուններ կան, որ “երիտասարդացման միտում կա”: ՛՛Ցանկը […]

Գերասին “իր տեղը”` գյուղացու “հերն անիծելու” համա՞ր

Երեկ, մարզահամերգային համալիրում “Օրինաց երկիր” կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ներկայացնում էր կուսակցության համամասնական ցուցակը` հայտարարեց, որ Տավուշից, Շիրակից, Լոռիից կուսակցականներ ընդգրկված են ցուցակում, սակայն Սյունիքի մարզից ոչ մի թեկնածուի անուն բեմից չհնչեց: Ինչո՞ւ է ՕԵԿ-ը մոռացել Սյունիքին` հարցը ուղղեցինք ՕԵԿ Սյունիքի մարզային կառույցի համակարգող,  նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին: “Ո՞վ է ասել  ներկայացված չէ, ՕԵԿ Կապանի […]

Իտալացիներն այսօր նշում են Ծառի օրը

Իտալիայում ամեն տարի մարտի 21-ին նշում են Ծառի օրը: Սա աստվածային բնության հետ մարդու միաձուլման տոնն է, որը տարբեր ժողովուրդներ նշել են անհիշելի ժամանակներից: Իտալիայում առաջին անգամ այս տոնը նշել են 1898-ին կրթության նախարար Գվիդո Բաչելլիի նախաձեռնությամբ: 1923-ին որոշվեց տոնին պաշտոնապես ավանադական  բնույթ հաղորդել եւ այն հաստատել Իտալիայի անտառային օրենքում: Երկրի բնակիչներին դուր եկավ առաջարկը: […]

Հովիկ Աբրահամյանը հատուկ Ազգային ժողով էր եկել /վիդեո/

68 կողմ, 0 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծին: Օրինագծի քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ ՀՅԴ, “Ժառանգություն” խմբակցությունները, որոնք քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեցին եւ հայտարարեցին, որ քվեարկությանը չմասնակցեցին` արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը : Նկատենք, որ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում էր նաեւ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված