Իտալացիներն այսօր նշում են Ծառի օրը
Իտալիայում ամեն տարի մարտի 21-ին նշում են Ծառի օրը: Սա աստվածային բնության հետ մարդու միաձուլման տոնն է, որը տարբեր ժողովուրդներ նշել են անհիշելի ժամանակներից:
Իտալիայում առաջին անգամ այս տոնը նշել են 1898-ին կրթության նախարար Գվիդո Բաչելլիի նախաձեռնությամբ: 1923-ին որոշվեց տոնին պաշտոնապես ավանադական բնույթ հաղորդել եւ այն հաստատել Իտալիայի անտառային օրենքում: Երկրի բնակիչներին դուր եկավ առաջարկը: Մինչ 1979-ը տոնակատարություններն ընթանում էին ազգային մասշտաբով, իսկ վերջին ընթացքում տոնական միջոցառումները դարձել են շրջանային ղեկավարությունների պարտականությունը:
Տարեցտարի Ծառի տոնը նշելու համար ավելի շատ մարդիկ են հավաքվում Իտալիայում: Մեծահասակները եւ երեխաները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը եւ արժանի ու բարեկարգ միջավայրում ապրելու իրավունքը: Բազմաթիվ կամավորներ ողջ երկրի տարածքում զբաղվում են հարազատ քաղաքի հրապարակների, զբոսայգիների կանաչապատումով` իրենց սերը ցույց տալով բնության հանդեպ:
Այս կերպ կամավորները ոչ միայն օգնում են բնությանը, այլ նաեւ իրենց կյանքն են ավելի առողջ դարձնում, քանի որ ծառերը մարդկության ամենաօգտակար եւ կարեւոր պաշտպաններից են: