07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գերասին “իր տեղը”` գյուղացու “հերն անիծելու” համա՞ր

Երեկ, մարզահամերգային համալիրում “Օրինաց երկիր” կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ներկայացնում էր կուսակցության համամասնական ցուցակը` հայտարարեց, որ Տավուշից, Շիրակից, Լոռիից կուսակցականներ ընդգրկված են ցուցակում, սակայն Սյունիքի մարզից ոչ մի թեկնածուի անուն բեմից չհնչեց:

Ինչո՞ւ է ՕԵԿ-ը մոռացել Սյունիքին` հարցը ուղղեցինք ՕԵԿ Սյունիքի մարզային կառույցի համակարգող,  նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին:

“Ո՞վ է ասել  ներկայացված չէ, ՕԵԿ Կապանի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը անցողիկ 22-րդ տեղում է”,-ասաց նա: Ի դեպ, Գերասիմ Ալավերդյանը չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ ինքը չկա ցուցակում, արդյո՞ք դա կապ ունի նրա հետ, որ գյուղնախարար աշխատելու տարիներին “կազմալուծել” է այդ ոլորտը` Ալավերդյանն ասաց. “Ես միշտ ցուցակում կամ: Ցտեսություն: Լավ մնացեք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ