07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՅԴ ցուցակը` թարմ դեմքերով. ծանոթ անունները քիչ են /լրացված/

Րոպեներ առաջ ՀՅԴ համամասնական ցուցակը հրապարակվել է: Այն  գլխավորում է`   ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որին հաջորդում են Արմեն Ռուստամյանն եւ Արտյուշա Շահբազյանը: Ցուցակում ծանոթ անուններն այդքան էլ շատ չեն:

Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ այս ցանկի կազմման գործընթացը երկար է տեւել, նշելով, որ ՀՅԴ ընտրյալ 20-յակում բավական շատ նոր անուններ կան, որ “երիտասարդացման միտում կա”:

՛՛Ցանկը լուսաբանելիս պետք է հաշվի առնել տակտիկական նկատառումներ, յուրաքանչյուր ՀՅԴ մասնակից ունի եւ կունենա իր աշխատանքի բաժինը եւ իր ունակությունների համապատասխան կունենա իր առաջադրանքները՛՛,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

՛՛Կուզենայի, որ այս ցանկը չդիտեք իբրեւ ռեյտինգային ցանկ, մենք չենք դասդասում դաշնակցական գործիչներին՛՛,- նկատեց ՀՅԴ պատգամավոր Արտյուշ Շահբազյանը՝ հավելելով, որ  ՀՅԴ-ն դեռ որոշում է,  թե որ ընկերները կարող են օգտակար աշխատանքներ կատարել,պարզապես ՀՅԴ  ցանկը օպտիմալ մի  ցանկ է, որում ներառված մարդիկ  կարող են արդյունավետ աշխատել ԱԺ-ում:

Ներկայացնում ենք ՀՅԴ ցուցակի առաջին 20 անունները.

Վահան Հովհաննիսյան

Արմեն Ռուստամյան

Արտյուշա Շահբազյան

Աղվան Վարդանյան

Արծվիկ Մինասյան

Կարինե Հարությունյան

Արմեն Բաբայան

Արամայիս Գրիգորյան

Միքայել Մանուկյան

Կարեն Շախմուրադյան

Ռուզան Առաքելյան

Արա Նռանյան

Արսեն Համբարձումյան

Գագիկ Գեւորգյան

Վահրամ Թամազյան

Նունե Պետրոսյան

Մարտուն Մաթեւոսյան

Իշխան Սաղաթելյան

Վարդան Ալեքսանյան

Լիլիթ Գալստյան

Դավիթ Երիցյան

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ