12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Երեկ` ՀՀԿ-ն, այսօր ՀՅԴ-ն. 20 րոպե ընդմիջում

Քիչ առաջ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվերակության դրեց մի քանի օրինագծեր, այդ թվում  վիճարահարույց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը,  սակայն հիմա էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ երեկ էլ նույն օրինագծի քննարկման ժամանակ 20 րոպե ընդմիջում խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Արդեն միջանցքում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված 20 րոպե ընդմիջումը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասաց, որ  հույս ունի, թե իր գործընկերները, որոնք սովոր են միայն 20 րոպե ժամանակ տրամադրել նիստերին դահլիճում` աշխատանքին, հիմա էլ կհոգնեն, կգնան, քվորումը կպակասի եւ օրենքը չի անցի:

Նշենք, որ նիստում գրանցված էր 80 պատգամավոր եւ քվորումն ապահովված էր` օրենքը ընդունելու համար, եթե անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեր կամ չմասնակցեր նախագծի քվեարկությանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ