Ֆրանս-գերմանական հեռուստաալիքով Հայաստանի մասին հաղորդում է ցուցադրվել /վիդեո/

Օրերս ֆրանս-գերմանական “ARTE” հեռուստաալիքով հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, Հայոց Ցեղասպանության ու ղարաբաղյան խնդրի մասին: Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները: Այնուհետեւ խոսվում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման եւ երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը: […]