18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” խորհուրդ է տալիս Ծառուկյանին` տոնը փոխել /վիդեո/

“Եթե Գագիկ Ծառուկյանն ուզում է քաղաքական գործոն դառնալ, նա լուրջ գործոն է, բայց սոցիալական գործոն քաղաքական դաշտում, ես խորհուրդ կտայի, որ նա պատրաստ լինի պատասխանել քաղաքական ուժերի առաջարկությանը քաղաքագիտական եւ քաղաքական փաստարկներով”,- Henaran.am-ին  ասել է “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարության տակ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությունը դնելու “Ժառանգության” առաջարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը էլեկտրոնային լրավամիջոցներին ասել էր, թե “Ժառանգությունը” շատ փոքր է, որ ինչ -որ  բան պահանջի:

“Այն պատասխանը, որ նա տվել է, ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ եւ չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական գործիչ կանդրադառնա դրան”,- Henaran.am-ի հետ զրույցում շարունակել է Ռուբեն Հակոբյանն ու խորհուրդ տվել ԲՀԿ ղեկավարին.”Խորհուրդ կտամ, որ այդ տոնով չխոսի ոչ միայն “Ժառանգության”, այլեւ որեւէ այլ քաղաքական ուժի հետ: Ուժի չափանիշը այդ տոնով խոսելը չէ”:

Մանրամասները եւ Henaran.am-ի հաջորդ հարցի պատասխանը`  կից տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=GvIAkoBpmU4&list=UUtYJw9I_lZsabu8m4Ss81bw&index=1&feature=plcp

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ