ՀԱԿ-ն ուզում է կոալիցիոն ուժային կենտրոնը ՀՀԿ-ց տեղափոխել դեպի ԲՀԿ. “Ժառանգություն” /վիդեո/
“Ժառանգության” նկատմամբ քաղաքական ուժերի կողմից հստակ հակաքարոզչություն է իրականացվում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց “Ժառանգության ” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, “Ժառանգությանը” մեղադրում են, թե կուսակցությունը ապրիլի չորսին ստորագրիել է միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթուղթը, այնուհետ հետք է կանգնել իր ստորագրությունից եւ մի քանի օր հետքո նոր պահանջներ առաջադրել:
Հիշեցնենք, որ խոսքը ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, “Ժառանգության” կողմից միասնական շտաբ ստեղծելու մասին ՀՀ քաղաքագետների միությունում ստորագրված փաստաթղթի մասին է: “Ժառանգության” ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը ստորագրեց այն, բայց եւ պահանջ դրեց, որպեսզի հայտարարությունն ամրապնդվի քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությամբ: Սա, “Ժառանգության” համոզմամբ, անհրաժեշտ է, որպեսզի շտաբն իմիտացիոն բնույթ չկրի եւ որեւէ քաղաքական ուժ մանեւրելու հնարավորություն չունենա:
“Այս քաղաքական ուժերն իրենց լրատվամիջոցներով կեղծ ինֆորմացիա տարածեցին, թե “Ժառանգությունը” ստորագրել է եւ հետ է կանգնել իր ստորագրությունից: Երեք ուժերով պայմանավորվել են չեզոքացնել “Ժառանգությանը” որովհետեւ “Ժառանգության” առաջարկությունը միակ ճիշտ առաջարկությունն է”,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Բանախոսն ասաց, որ այսօր քաղաքական դաշտում իշխանափոխության վերաբերյալ կա երկու մոտեցում.”Իշխանափոխություն ասելով մի ուժը դա դիտում է այնպես, որ պետք է կոալիցիոն ուժային կենտրոնը մի քաղաքական ուժից տեղափոխել մեկ այլ քաղաքական ուժի վրա, այսինքն, ՀՀԿ-ից ԲՀԿ` նպատակ ունենալով միասնական կոալիցիա ձեւավորել` դրա անունը դնելով իշխանափոխություն, բռնապետության վերացում կամ մոնղո-լ թաթարներից ազատում: “Ժառանգությունն ասում է, որ կոալիցիոն երեք ուժերն են երկիրը հասցրել այս վիճակին` յուրաքանչյուրն իր չափով”:
Ռուբեն Հակոբյանը նշեց, ոչր սա ՀԱԿ-ի սցենարն է. “Եթե հիշում եք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին էլ դիմեց ընկերով, ասաց` մենք իրար ընկեր ենք եղել, արի դու տարանջատվի այս ուժերից, նշեց անուններ` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, եւ մենք միասիան կարող ենք ճանապարհ գնալ: Սերժ Սարգսյանը չհամաձայնվեց : Դուք տեսաք, թե ինչպես ավարտվեց երկխոսությունը:
Կուսակցությունների անունները փոխելով Լեւոն Տեր-Պետրոսյանը այս նույն պայմանավորովածությամբ դիմել է ԲՀԿ-ին”,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը եւ հավելեց, թե դժվար է ասել` ինչն է գայթակղել ԲՀԿ-ին:
Ռուբեն Հակոբյանը վերահաստատեց “Ժառանգության” առաջարկը` կոչ անելով միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ ստորագրել քաղաքական հիմնական ուժերի լիդերներին` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ԲՀԿ նախագահ Գաիկ Ծառուկյանին: Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, շտաբների ձեւավորման շքերթն զուտ իմիտացիա է:
Ասուլիսի մյուս բանախոսը` “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն էլ հավելեց. “Առաջին դեմքերի դրույթի պնդումը պայմանավորված է նրանով, որ առաջին դեմքերի մակարդակով ստորագրվել է կոալիցիոն փաստաթուղթ, որը դեմ է այսօրվա հայտարարության տառին եւ ոգուն”: