11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդերի երկիր Հայաստանս … /ֆոտո, վիդեո/

“Երեւի աշխարհում ձեր աշխատավայրի նման սիրուն տեղ չկա”,-այսպես ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը օրերս  այցելել էր աշխատանքային այցով Կատայքի մարզի “Էկոտոմատ” ջերմոցային տնտեսությունում: Այստեղ Ս. Սարգսյանը  ծանոթացավ վարդերի բուծման լայնածավալ աշխատանքների ընթացքին: Ջերմոցի կառուցվածքային առանձնահատկությունները եւ վարդի բարձրակարգ սածիլի գործածումը հնարավորություն են ընձեռում գործունեության առաջին երկու տարիներին ստանալ վաճառքի լիովին պիտակի Ա դասի շուրջ 16 […]

ՀԱԿ-ի հայտարարություններին դիտորդներն այնքան էլ չեն հավատում

“Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համաբարձումյանը Հենարան մամուլի ակումբում բավարար գնահատեց նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով, եթե մայիսի 6-ին էլ քվեարկությունը անցնի այսպես, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը մի քայլ առաջ է անցել: ՀԿ-ի նախագահը պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ ինքը լուրջ չի վերաբերում ՀԱԿ-ի այն հայտարարություններին, որ ահաբեկման տակ են անց կացնում […]

Այս փուլում մեզանից լավը չկա. Գալուստ Սահակյան

“Եթե մեր ժողովուրդը չի ուզում պատերազմ, պետք է ընտրի Հանրապետականին, եթե  անգամ պատերազմ սկսվի, ապա էլի Հանրապետականը կարող է ժողովրդին պաշտպանել”: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ ինչպիսին էլ լինեն իշխանավորները, միեւնույն է ժողովուրդը միշտ ձգտում է պահել իր հիմնական ձեռքբերումները՝ տարածքային անձեռնմխելիությունը եւ ժողովրդի անվտանգությունը՝վստահելով […]

Կանադայում Շուշիի ազատագրման տարեդարձը նշել են համերգով

Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երեւանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր` ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն […]

Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Կոտայքն է

ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում, ինչպես նաեւ աշխատանքային այցով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր: Քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ կունենա Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Արտավազ, Հրազդան, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր եւ Սեւան համայնքների ընտրողների հետ:  

Ջեսիկա Սիմփսոնն իր կյանքի ամենամեծ փորձն է ունեցել

Նախօրեին` մայիսի 1-ին, ամերիկյան հայտնի երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը  լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` Մաքսվել Դրյու Ջոնսոնին` Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Երկար ժամանակ սպասված եւ ուրախալի լուրը 31-ամյա երգչուհին հայտնել է “Twitter”-ի իր բլոգում: Չնայած վերջերս հայտնի շիկահեր Սիմփսոնը կարողացավ իրեն փորձել նաեւ որպես դիզայներ, ինչպես նաեւ նկարահանվեց հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, դստեր ծնունդը նա […]

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել դիմել նախագահին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, թիվ 36 ընտրաատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական Մխիթար Վարագյանը օրերս փորձել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել ընտրատարածքում ստեղծված իրադրությունը: Հիշեցնենք, որ բացի Վարագյանից, այստեղ առաջադրվել են, ՕԵԿ-ից Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, “ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Հիմնական պայքարը […]

Կարտոֆիլից հետո` “Եվրատեսիլ” /վիդեո/

“Бурановские бабушки” խմբի անդամները, ովքեր մասնակցելու են Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ին, հույս ունեն մինչ Բաքու մեկնելը կարտոֆիլ ցանել իրենց բանջարանոցներում: Այս մասին տեղեկացրել է անսամբլի մամլո քարտուղար Սվետլանա Սիրիգինան: Մայիսի 8-ին տատիկներն իրենց հարազատ Բուրանովոյից կմեկնեն Մոսկվա, որտեղ կկայանա նրանց գլխավոր փորձը: Այնտեղից էլ նրանք կմեկնեն Բաքու: Մասնակից տատիկների երեխաները հավաստիացնում են, որ իրենք կցանեն կարտոֆիլը […]

Սարկոզին կարող է զրկվել նաեւ Մարին Լե Պենի կողմնակիցների ձայներից

Ֆրանսիայի “Ազգային ճակատի” առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հրաժարվել է կոչ անել իր կողմնակիցներին քվեարկել 2-րդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին, հաղորդում է “MIGnews.com”-ը: Փարիզում կայացած ցույցի  ժամանակ նա հայտնել է, որ ինքն էլ քվեարկելու է բոլորին դեմ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, 2-րդ փուլ են անցել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված