Ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այլ խարիզմատիկ առաջնորդ չկա. Արմեն Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու հարցին “Ժառանգությունն” ավելի ուշ կանդրադառնա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ինքն իր ելույթում արդեն նշել է, թե որն է մեզ համար ցանկալի` այլընտրանքային համախմբող թեկնածուն, որը համախմբող դեր կտանի”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, միանշանակ է, որ “Ժառանգություն”-ը իր թեկնածուին կառաջադրի: […]