15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետին

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ  Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009-ին  իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ