24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վեներան ավարտեց իր հազվագյուտ “ճամփորդությունը” արեգակի վրայով /ֆոտո/ /վիդեո/

վեներաԱրեւՎեներան ավարտեց իր “ճամփորդությունը” Արեգակի սկավառակի վրայով: Հազվագյուտ աստղագիտական երեւույթին հնարավոր էր հետեւել մինչեւ առավոտյան ժամը 9-ը աշխարհի տարբեր մասերից` Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Օվկիանիայից, Ամերիկայից: Սակայն բարենպաստ եղանակի հարցում ոչ բոլորի բախտն է բերել:

Ամերիկացիներին հաջողվել է տեսնել այն միայն  մայրամուտին: Ասիայում տեսանելիությունը վատ է եղել ամպամած եղանակի պատճառով: Հյուսիսային Եվրոպայում, մասնավորապես` Նորվեգիայում, Վեներայի եւ Արեգակի հանդիպումը խառնաշփոթ է առաջացրել: Աստղագետներն իրենց աստղադիտակներով քաղաքից դուրս են շտապել, որպեսզի ընտրեն լավագույն վայրը դիտելու համար: Երեւույթը լավ տեսանելի է եղել նաեւ Ռուսաստանում, հատկապես Հեռավոր Արեւելքում եւ Սիբիրում:

18-19-րդ դարերում Վեներայի դիտարկումն Արեգակի վրա հնարավորություն է տվել աստղագետներին մի շարք բացահայտումներ անել, մասնավորապես` որոշել Երկրից Արեգակի հեռավորությունը:

Վեներայի անցումը փոքր-ինչ արեւային խավարում է հիշեցնում, սակայն, ի տարբերություն Լուսնի, Վեներան նույնիսկ կարճաժամկետ մթնշաղ չի ստեղծում. Արեգակի համեմատությամբ այն չափազանց փոքր է եւ հեռու է գտնվում Երկրից: Դանդաղ շարժվելով` Վեներայի սեւ կետը հեռանում է Արեգակի վրայից եւ հաջորդ անգամ կվերադառնա այնտեղ 2117 -ին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ