16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի “սեւ ցուցակում” է հայտնվել 17 երկիր

Դամասկոսը “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել արեւմտյան 17 երկրների դեսպանների: “Սեւ ցուցակում” են հայտնվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Բելգիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Կանադայի դեսպանները: Չնայած Սիրիայի իշխանությունները չեն կարողանա բոլոր “անցանկալի” դիվանագետներին ետ ուղարկել իրենց երկրներ, բայց և որոշ երկրներ արդեն ետ են կանչել իրենց ներկայացուցիչներին Դամասկոսից, գրում է “Аргументы и факты”-ն:

Դիտորդները նշում են, որ Սիրիայի գործողությունները “քաղաքական դեմարշի” պատասխանն էին, որը նախորդ շաբաթ հայտարարեցին ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները` միաժամանակ ետ կանչելով իրենց դեսպաններին Դամասկոսից: Ակցիային մասնակցել է 13 երկիր: Նման քայլի պատճառ էին դարձել սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունները, որոնց արդյունքում ավելի քան 100 խաղաղ բնակիչներ էին սպանվել, այդ թվում `49 երեխա:

Արեւմտյան ԶԼՄ-ները սպանդն իրագործելու համար պատասխանատու են համարում սիրիական բանակին` հայտարարելով, որ խաղաղ բնակիչները զոհվել են հրետանային գրոհի արդյունքում, սակայն ավելի ուշ պարզվեց, որ Հուլայի բնակիչներին մահապատժի են ենթարկել, նույնիսկ շատերի կոկորդն են կտրել:

Պաշտոնական Դամասկոսը հանցագործության համար պատասխանատու է համարում ընդդիմության զինված գրոհայիններին եւ նրանց աջակցող օտարերկրյա ուժերին: Նման դիրքորոշում է ընդունել նաեւ Ռուսաստանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ