18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գյումրու տնակային ավաններում առնետները վխտում են

Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի եւ խոնավության, այլ նաեւ առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում  Henaran.am -ին հաղորդում են ՛՛Շիրակ՛՛ կենտրոնից: Գյումրու ավտոկայանի տնակային ավանը եւս այդ առումով բացառություն չէ: Նազիկ եւ Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլեւս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, […]

Այսօր կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունը : ԵԽԽՎ հունիսի 25-29-ը կայանալիք նստաշրջանում Հայաստանին առնչվող հարցեր չկան: Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներն ընդգրկված չեն պատվիրակության կազմում:  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել  նախկին կազմով: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` […]

Ամփոփվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները

“Մուսուլման եղբայրների” կողմից առաջադրված թեկնածու Մուհամեդ Մուրսին հաղթել է Եգիպտոսի նախագահական ընտրություններում, հայտնել է նախագահական ընտրությունների Բարձրագույն հանձնաժողովի նախագահ Ֆարուկ Սուլթանը, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Նրա խոսքով` Մուրսիի օգտին է քվեարկել 13,23 մլն ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրազանգվածի 51,7 տոկոսը: Նրա մրցակիցը` ռազմաօդային ուժերի գեներալ, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ստացել է 12,35 մլն ընտրողների […]

Սամբոյի հուշամրցաշարն ավարտվեց

3-րդ տարին է` Երեւանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ‎‎ֆեդերացիան եւ Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը: Հունիսի 23-ին եւ 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, […]

Ո՞վ դուրս կգա կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում այսօր հունիսի 24-ին կայանալիք Անգլիա – Իտալիա քառորդ եզրափակիչ հանդիպման արդյունքում պարզ կդառնա թե ով է դուրս գալու  կիսաեզրափակիչ:  Պորտուգալիան, Իսպանիան, Գերմանիան արդեն կիսաեզրափակիչում են: Հունիսի 27-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Հիշեցնենք, որ երեկ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։ […]

Վթար Արմավիրում.զոհերից մեկը անչափահաս է

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի,  հունիսի 24-ին, ժամը 08.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոպատահար է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքերում բախվել են “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 18 ՕԼ 387 պետհամարանիշով եւ “ՎԱԶ 2101” մակնիշի 43 ԼՕ 372 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով  “ՎԱԶ 2101” մակնիշի վարորդ` 1987թ. ծնված Թելման եւ […]

Վանոյի պաշտպանության գործը քաղաքական պատվեր չէ

“ԵԼՔ” խմբի շարժմանն ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի՝ նորանոր հայտնի անուններ են միացել. գրողներ Վահրամ Մարտիրոսյանը, Արմեն Շեկոյանը,Սամվել Մկրտչյանը, Լեվոն Ջավախյանը,  Հասմիկ Սիմոնյանը, դերասան Երվանդ Մանարյանը: Ստորագրահավաքի ցուցակում են տասը գլխավոր խմբագիրներ, ավելի քան 40 լրագրողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների երկու տասնյակից ավելի գործիչներ, հայտնի գրողներ, նկարիչներ:                            Henaran.am-ի  հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող լրագրող եւ ռեժիսոր […]

“Հարսնաքար”-ի գործով ձերբակալված 7անձանցից 6-ը կալանավորվել են

“Հարսնաքար”  ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հունիսի 23-ին եւս երկու մարդ է կալանավորվել` Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից կալանավորվել են Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Ընդհանուր առմամբ, կալանավորվածների թիվը հասել է 6-ի: Նշենք, որ հունիսի 22-ին կալանավորվել էին չորսը` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ […]

Հոլիվուդի չամուսնացած զույգերը /ֆոտո/

Հոլիվուդի աստղերի մի ստվար զանգված դեռ վաղուց գտել է իր 2-րդ կեսին գործընկերների շրջանում: Նրանք չեն շտապում երդում տալ եկեղեցում եւ գրանցվել ամուսնությունների գրանցման գրասենյակում, չնայած որ իրենց հարաբերությունները վաղուց նմանվել են ընտանեկան հարաբերությունների: Նման զույգերն իրենց փորձով ապացուցում են, որ ամուսնությունը չէ իսկական սիրո գրավականը: Երկար ժամանակ այդ կարծիքն են կիսում Բրեդ Փիթը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված