02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից. Վաշաձե

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադարձել է  հայ-ադրբեջանական հարաբերություններին` “Зеркало Недели”-ն տված հարցազրույցում:

Վաշաձեն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն արագ կարգավորման` նկատելով, որ 3-րդ կողմն ակտիվորեն աշխատում է, որ գործընթացն առաջընթաց չգրանցի, իսկ լարվածությունը սահմանին շարունակվի:

“Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից, քանի որ այն կթաղի Հարավային Կովկասի 3 պետությունների ինքնիշխանությունը”,-հայտարարել է Վաշաձեն:

Վրաստանի արտգործնախարարը խոսել է նաեւ վրաց-ադրբեջանական հարաբերություններից: Նրա խոսքով` իրենք “որեւէ խնդիր չունեն”, չնայած կան հարցեր, որոնք մշտական ուշադրություն են պահանջում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ