15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամփոփվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները

“Մուսուլման եղբայրների” կողմից առաջադրված թեկնածու Մուհամեդ Մուրսին հաղթել է Եգիպտոսի նախագահական ընտրություններում, հայտնել է նախագահական ընտրությունների Բարձրագույն հանձնաժողովի նախագահ Ֆարուկ Սուլթանը, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Նրա խոսքով` Մուրսիի օգտին է քվեարկել 13,23 մլն ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրազանգվածի 51,7 տոկոսը: Նրա մրցակիցը` ռազմաօդային ուժերի գեներալ, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ստացել է 12,35 մլն ընտրողների ձայները, այսինքն` 48,3 տոկոսը:

“Մուսուլման եղբայրների” քաղաքական թեւ հանդիսացող “Ազատության եւ արդարության կուսակցության” ղեկավար 60-ամյա Մուրսին սկզբում առաջադրել է իր թեկնածությունը շարժման կողմից` որպես լրացուցիչ թեկնածու, ինչի  շնորհիվ ԶԼՄ-ներում ստացել էր “պահեստային անիվ” մականունը: Նա առաջին պլան մղվեց այն բանից հետո, երբ ընտրություններից դուրս մնաց հիմնական թեկնածուն, “Մուսուլման եղբայրներ” շարժման ղեկավարի տեղակալ Հայրաթ աշ-Շատիրը:

Շնորհիվ Եգիպտոսում ամենազանգվածային  քաղաքական շարժման աջակցության` Մուրսին վառ եւ ակտիվ նախընտրական քարոզչություն անցկացրեց: Նա խորհրդարանական աշխատանքի փորձ ունի: Հոսնի Մուբարաքի վարչակարգի օրոք մի քանի անգամ ընտրվել է որպես անկախ պատգամավոր: Նա խոստանում է բարեփոխումներ կատարել իշխանության կոռուպացված ինստիտուտներում եւ երկիրը “իսլամական հիմքի” վրա դնել:

Եգիպտոսի Սահմանադրական հռչակագրի համաձայն նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով: Նա իրավունք ունի եւս մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում: Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 16-17-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ