17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոլիվուդի չամուսնացած զույգերը /ֆոտո/

Liv and NaomiStwart and CharlizeBred and AngelinaՀոլիվուդի աստղերի մի ստվար զանգված դեռ վաղուց գտել է իր 2-րդ կեսին գործընկերների շրջանում: Նրանք չեն շտապում երդում տալ եկեղեցում եւ գրանցվել ամուսնությունների գրանցման գրասենյակում, չնայած որ իրենց հարաբերությունները վաղուց նմանվել են ընտանեկան հարաբերությունների: Նման զույգերն իրենց փորձով ապացուցում են, որ ամուսնությունը չէ իսկական սիրո գրավականը:

Երկար ժամանակ այդ կարծիքն են կիսում Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին: Նրանց սիրավեպը գրեթե “անխուսափելի” էր “Միստեր եւ միսիս Սմիթ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Փիթը բաժանվեց նախկին կնոջից` Ջենիֆեր Էնիսթոնից, որպեսզի կարողանա ապրել սիրելի կնոջ հետ: Նրանք երկար չմնացին 2-ով, այժմ 6 երեխա ունեն: Եվ չնայած այն բանին, որ նրանք ամուսնացած չեն, ոչ ոք չի էլ կասկածում, որ նրանք համերաշխ ընտանիք ունեն: Սակայն Փիթը, միեւնույն է, չդիմացավ եւ ամուսնության առաջարկ արեց Անջելինային: Շուտով կկայանա նրանց հարսանիքը:

Նաոմի Ուոթսին եւ Լիվ Շրայբերին հաջողվել է առանց ամուսնության պահպանել իրենց միությունը 2005-ից: Այս ընթացքում նրանք 2 որդի են ունեցել, սակայն նշանադրությունից այն կողմ այդպես էլ ոչինչ չեղավ:

8 տարի շարունակ առանց ամուսնական պարտավորությունների պահպանվեցին Շառլիզ Թերոնի եւ Ստյուարտ Թաունսենդի հարաբերությունները: Շառլիզը մի հարցազրույցում ասել էր, որ իրենք չեն ամուսնանում` դրանով արտահայտելով իրենց բողոքը միասեռ ամուսնությունների արգելքի դեմ: Չնայած ամուր հարաբերություններին, նրանք բաժանվեցին 2010-ին:

Այս ոլորտում իսկական ռեկորդակիրներ են Կուրտ Ռասելը եւ Գոլդի Հոունը: Նրանց հարաբերությունները գրեթե կեսդարյա պատմություն ունեն: Զույգը ծանոթացել է 1968-ին` “Օրիգինալ ընտանեկան անսամբլ” մյուզիքլի նկարահանումների ժամանակ, եւ մինչ օրս անբաժան է: Նրանք ի սկզբանե ապրել են մեծ ընտանիքով, ունեն 4 երեխա եւ իրենց երջանկության գաղտիքն էլ հենց համարում են ամուսնացած չլինելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ