21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Օգնենք փոքրիկ Գոռին/վիդեո/

“Խոսքի իրավունք” միավորմանն է դիմել Լոռվա մարզի Օձուն գյուղի բնակիչ Արտակ Մնացականյանը: Նրա որդին՝ 8-ամյա Գոռիկը, ծնվելիս չի ունեցել որևէ առողջական խնդիր: 11 ամսական հասակում երեխան ստացել է սխալ պատվաստում, որից հետո նրա մոտ սկսել է զարգանալ պրինետալինցեֆիլոպադիա հիվանդությունը (երեխան լսում է, բայց չի խոսում): Բժիշկները փոքրիկ Գոռի ծնողներին խորհուրդ են տվել ապաքինման նպատակով մեկնել […]

Որտեղի՞ց են ֆինանսավորվում Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները

“Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի ունեցած տվյալներով Հայաստանի բնակչության` շուրջ 350-360 հազարը ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ընդ որում, 40 տոկոսը քայքայիչ աղանդների հետևորդ, այսինքն, այնպիսի կրոնական այն կազմակերպությունների, որոնք արգելված մեթոդներ են կիրառում իրենց կազմակերպության մեջ մարդկանց ներգրավելու համար: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասել է “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության […]

Քարդաշյանների ընտանիքում համալրում է եղել

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը 2-րդ անգամ զգացել է մայրանալու բերկրանքը: Քորթնիի նորածին դստերը կոչել են Պենելոպա: Հայտնի մայրիկը նաեւ 2 տարեկան որդի ունի` Մեյսոնը: Քորթնին հայտարարել էր, որ ինքը բնական ճանապարհով ծննդաբերելու կողմնակից է եւ չի դիմի բժիշկների միջամտությանը: Վերջերս Քորթնին խոստովանել էր, որ իր երեխաների հոր` Սքորոտ Դիզիկի հետ թերապիա են անցնում, քանի […]

Քաղցրակերները նշում են շոկոլադի տոնը /վիդեո/

Հուլիսի 11-ը ողջ աշխարհի քաղցրակերների համար մեծ տոն է` Շոկոլադի միջազգային օրը: Այն սկիզբ է առել Ֆրանսիայից եւ առաջին անգամ նշվել է 1995-ին: Բժիշկները բոլորին են խորհուրդ տալիս ուտել շոկոլադ` որպես դեպրեսիայից ազատվելու միջոց, քանի որ այն խթանում է “երջանկության հորմոնների”` էնդորֆինների  արտադրությունը: 1615-ին Իսպանիայի թագավորի դուստր Աննան ամուսնացավ Լյուդովիկոս 18-րդի հետ: Օտար երկրում աղջկան […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը […]

“Բեյսիք հաուս”, “Կաշառել”, “Հերց”… 60 խախտում` 6 ամսում

Լեզվի պետական տեսչությունը այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրել է ցուցանակների գովազդային վահանակների   60 խախտում: Իրավախախտ տնտեսավարողներից  գանձնվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ: Այս մասին լրագրողմերին տեղեկացրեց կրթության և գիտության նախարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Լրագրողների համառ հարցադրումներից հետո Սերգո Երիցյանը մի կերպ հիշեց այդ 60 տնտեսվարողներից մի քանիսի անունները: “Չեմ […]

24-ամյա հայ մանկապիղծը ձերբակալվել է Կիեւում

Հուլիսի 10-ին Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա հայազգի Միխայիլ Հակոբյանին, ով կողոպտել եւ բռնաբարել է անչափահաս աղջիկներին, գրում է “Gazeta.ua”-ն: Այդ մասին հայտարարել է անօրինական միգրացիայի դեմ Ուկրաինայի պետական շարժման համակարգող Յարոսլավ Դունաեւը: Նրա խոսքով` Հակոբյանի  մասին հայտնի է միայն, որ նա որոշ ժամանակ  բնակվել է Լվովում, մեկ անգամ ձերբակալվել է կողոպուտի համար, սակայն ազատ […]

Երկրագնդի բնակչության օրը նշվում է 25-րդ անգամ /վիդեո/

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրերի նախաձեռնությամբ նշվում է Երկրագնդի բնակչության  օրը` ի պատիվ Հինգ միլիարդի օրվա, քանի որ հենց այդքան է եղել երկրագնդի բնակչությունը  1987-ի հուլիսի 11-ին: 2011-ի հոկտեմբերի 31-ին  Երկիր մոլորակի բնակչությունն արդեն հասել է 7 մլրդի: ՄԱԿ-ը կարծում է, որ ողջ աշխարհի համար նման ձեռքբերումը մեր առջեւ բազմաթիվ առաջադրանքներ է դնում` պայքար աղքատության […]

Կոտայքում 14-ամյա տղան սեռական բռնության է ենթարկել 8-ամյա տղային

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում տասնչորսամյա տղայի կողմից ութամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Փաստի առիթով  Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված