21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Աշտարակ Կաթ”-ի արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

“Աշտարակ Կաթ” ընկերությունն արձագանքեց Henaran.am-ի` “Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր”  հրապարակմանը, որտեղ ներկայացվում էր Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչների ահազանգն այն մասին, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց վճարումները գյուղացիներին  ուշացնում է եւ պարտքեր է կուտակել:  “Աշտարակ Կաթ”-ը վճարման գրաֆիկից շեղումները զուտ սեզոնայնությամբ է պայմանավորում: Ստորեւ ներկայացնում ենք “Աշտարակ Կաթ”-ի պատասխանը […]

100 դոլար է պահանջել անձնագրի ժամկետը երկարացնելու դիմաց

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց   100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է  ոստիկանության անձնագրային  եւ վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական […]

Զինվորը մահացել է հոսպիտալում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։ Զինծառայողը հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ։ Հակոբ Սարգսյանը բանակ էր զորակոչվել այս տարի, Վարդենիսի զ/կ-ից։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում։  

Ինչ է ստանում պետբյուջեն այս բարեգործությունից

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք,  Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել:  Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված “Պազ” մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող  “բարեգործական” երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը:  Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության: Սրան […]

Բժիշկները փրկել են 270 գրամ քաշով նորածնի կյանքը /ֆոտո/

ԱՄ Ն-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկները հրաշքով փրկել են աշխարհի ամենափոքր նորածնի կյանքը, որը ծնվել է հղիության 6-րդ ամսում` 270 գրամ քաշով: Երեխայի մոր խոսքով` դեռ հղիության 2-րդ ամսում բժիշկները հայտնել են իրեն, որ երեխան լուրջ շեղումներ ունի, սակայն նա հրաժարվել է ազատվել երեխայից: Հղիության 24-րդ ամսում կինը ծննդաբերել է կեսարյան հատումով: Վիրահատող […]

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Պսակադրվողները կլինեն 30-ամյա  2 կին` Ֆիշ Հուանը եւ Յու Յաթինը: Կանայք օրհնություն կստանան Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուիից եւ բուդդայական մայրապետից եւ կպսակադրվեն Թայվանի հյուսիսում գտնվող մենաստանում: Հարսանեկան արարողությունը կկայանա բուդդիստական հարսանիքների ավանդույթների համաձայն: Շի Չաոհուին հայտնել է, որ բուդդիզմը չի արգելում հոմոսեքսուալ հարաբերությունները, սակայն նա հավելել է, որ […]

“Առավոտ”-ի լրագրողն ԱԱԾ է կանչվել ՔԿՀ վարչության նախկին պետի գործով

Aravot.am-ի եւ “Առավոտ” թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու  Ռուզան Մինասյանը այսօր ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը: Հիշեցնենք, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս “Արթիկ” ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանն […]

Մթնոլորտը կարող է սրվել

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է այսօր առավոտյան Աբովյանում տեղի ունեցած բողոքի ակցիային: Հիշեցնենք վարարդները բողոքում էին “Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի դեմ, նշելով, որ վերջինս խոչընդոտում է իրենց աշխատանքին: ԲՀԿ-ական պատգամավորը նշում է. “Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական […]

Ի դեմս Հայաստանի, Ռուսաստանը տեսնում է հուսալի գործընկերոջ. Վալենտինա Մատվիենկո

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները`  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների  եւ  մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ  երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված