22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին:

Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը եւ դրանք փոխարինվել վրացերենի դասաժամերով, հայկական դպրոցների տնօրեններ են նշանակվում վրացիները: Վրացերենին չտիրապետելու պատճառով ջավախքահայերը զրկվում են պաշտոններ զբաղեցելու հնարավորությունից:

Բանախոսի կարծիքով` Ջավախքում շատ ընդդիմադիր հայացքներով գործիչներ կան, որոնք կարող են հայությանը համախմբել իրենց շուրջ: Սակայն ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա նա նկատում է, որ ջավախքահայության համար ընդհանուր առմամբ մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ: “Ներկա քաղաքական ուժի` իշխանության գլուխ գալով դժվար թե լուծվեն ջավախքահայության խնդիրները”,-նկատեց Ալիկ Էրոյանցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ