Երկրագնդի բնակչության օրը նշվում է 25-րդ անգամ /վիդեո/
Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի նախաձեռնությամբ նշվում է Երկրագնդի բնակչության օրը` ի պատիվ Հինգ միլիարդի օրվա, քանի որ հենց այդքան է եղել երկրագնդի բնակչությունը 1987-ի հուլիսի 11-ին:
2011-ի հոկտեմբերի 31-ին Երկիր մոլորակի բնակչությունն արդեն հասել է 7 մլրդի: ՄԱԿ-ը կարծում է, որ ողջ աշխարհի համար նման ձեռքբերումը մեր առջեւ բազմաթիվ առաջադրանքներ է դնում` պայքար աղքատության եւ հիվանդությունների դեմ, ստեղծել կրթություն եւ գոյության միջոցներ ապահովելու հնարավորություն, մեղմացնել կլիմայի փոփոխության հետեւանքները:
Բնակչության ոլորտում ՄԱԿ-ի Հիմնադրամի “7 մլրդ գործողություն” ընկերությունը կոչ է անում ընդունել բնակչության այս աննախադեպ աճը` իբրեւ հնարավորություն` “գործելու ինչպես միայնակ, այնպես էլ միմյանց հետ հաղորդակցվելով` հանուն ավելի լավ աշխարհի”:
Ներկայումս երկրագնդի բնակչությունը տարեկան ավելանում է 78 մլն-ով: Ընդ որում` 100 նորածիններից 97-ը ծնվում են ավելի քիչ զարգացած երկրներում, որոնք արդեն իսկ դժվարությամբ են հոգում իրենց քաղաքացիների կարիքները: Աճում է աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունը: Ավելի ու ավելի շատ մարդիկ են խոցելի դառնում խրոնիկ քաղցի, ջրի պակասի եւ աղետների պատճառով:
Չնայած այն փաստին, որ դեմոգրաֆիկ աճը նվազում է, ըստ կանխատեսումների` 2050-ին երկրագնդի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ-ի:
http://youtu.be/4BbkQiQyaYc