10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Վրաց պատրիարքի հայտարարությունը նոր սկանդալի առի՞թ

՛՛Սա առաջին դեպքը չէ, որ քննադատություններ են լինում: Այս դեպքի մեջ պետք է տեսնել մեծ քաղաքականության կոնտեքստը, և չառանձնացնել սա նախորդ դեպքերից: Ադրբեջանի հանրապետության առաջին իսկ օրերից դա անպակաս է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա արել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ […]

48 ժամ թեկնածուներին

Հունվարի 8-ին կայացած Կենտրոնկան ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված եւ ընտրագրավը չվճարած թեկնածուներին տրամադրել 48 ժամ`շտկելու բացթողումը: Թեկնածուները  մինչեւ հունվարի 10-ի ժամը 14:00-ը մուծված անդորրագրերը պիտի ներկայացնեն հանձնաժողով:  Հիշեցնենք, առաջադրված 15 թեկնածուներից գրավը չեն վճարել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, ով […]

Սիրիահայերի համար հայ-թուրքական սահմանը բացելու ստորագրահավաքը մեկնարկել է

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի պաշտոնական կայքէջում`https://petitions.whitehouse.gov/petitions սկսվել է ստորագրահավաք, որը կոչ է անում սիրիահայերի համար բացել հայ-թուրքական սահմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարտադիր կերպով կանդրադառնա դրան, եթե մեկ ամսվա ընթացքում այդ նախաձեռնությունը 25 հազար ստորագրություն հավաքի: Ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C հղումով: Ստորագրահավաքին հետեւելու եւ ստորագրողների քանակությունն ստուգելու համար անհրաժեշտ է մտնել հետեւյալ հղմամբ` https://petitions.whitehouse.gov/petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugeessyria/nbmX159Cutm_source=wh.gov&utm_medium=shorturl&utm_campaign=shorturl:  Նշենք, որ […]

Սերժը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանքյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին` անդրադարձ կատարելով վերջինիս` շրջակա միջավայրի պաշտպանության մասին կոչերին: “Չափազանց խրախուսող է Հայաստանում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի նման նախագահի թեկնածու` ՀՀ առաջին ԱԳ նախարարը, ով խոսում է Թեղուտի անտառները եւ շրջական միջավայրը պահպանելու կարիքի մասին: Բոլորի համար […]

Լավագույններից լավագույնները

Ցյուրիխում երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ որոշվեց ոչ միայն 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այլև ընտրվեց նախորդ տարվա խորհրդանշական հավաքականը: Հավաքականի դարպասապահը Իկեր Կասիլյասն է:  Պաշտպաններն են Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Դանի Ալվեսը և Խերարդ Պիկեն: Լավագույն կիսապաշտպաններն են Անդրես Ինիեստան, Խավի Ալոնսոն և Խավին: Խորհրդանշական հավաքականի հարձակվողներ են ընտրվել Ֆալկաոն, Կրիշտիանո Ռոնալդուն և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:      

Լինելու է երկու Հայաստանի պայքար` Սերժի եւ Րաֆֆիի /վիդեո/

‘’Փետրվարի տասնութին ՀՀ-ում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ՀՀ ժողովուրդը ջարդելու է իշխանական ուժային, մաքսային համակարգը, որը այս քսան տարիներին կա Հայաստանում’’,-քիչ առաջ “Հենարան” մամուլի ակումբում այս մասին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Ես անխտիր հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին , որոնք կանգնած են ՀՀ անկախության […]

Լրագրողը դատի է տվել գործարարին

“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը անցած տարեվերջին դիմել է դատարան ընդդեմ ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողին վիրավորել էր նրան անվանելով “պրաստիտուտկա” , երբ լրագրողը փորձել  էր նրան հարց տալ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ս. Գրիգորյանը, ինքը եւ խմբագրակազմը սպասում էր, որ գործարարը ներողություն […]

Թունավորվել են

Հունվարի 7-ին, ժամը 11.36-ին մկնդեղից թունավորումով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1983 թ. ծնված Ա. Քեմիջեջյանը: Նույն օրը, ժամը 14.20-ին թունավորման նախանշաններով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սարի թաղի 2-րդ փողոցի 14-րդ տան բնակիչներ` 1974 թ. ծնված Արմինե Մարդոյանը և 1954 թ. ծնված Քնարիկ Հարությունյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար […]

Ժերար Դեպարդյեն դատարանում կխոստովանի իր մեղքը

Այսօր Փարիզում դատական լսումներ կկայանան դերասան Ժերար Դեպարդյեի գործով: Նրան մեղադրում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Դերասանը պետք է ներկայանա դատարան մեղքի նախնական խոստովանության համար: Դեպարդյեի մասնակցությամբ ԱՃՊ-ը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին: Դերասանին սպառնում է տուգանք` 4.5 հազար եվրոյի չափով կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Դեպարդյեն 2 անգամ դիմել է Փարիզի դատարան` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված