30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Հունական հեռուստաընկերությունը պատահմամբ պոռնո է ցուցադրել ուղիղ եթերում /վիդեո/

Հունաստանի պետական հեռուստաընկերության եթերում նորությունների թողարկման ժամանակ պատահմամբ ցուցադրվել է “ֆիլմ մեծահասակների համար”` զանգվածային անկարգությունների մասին տեսանյութի փոխարեն: Թեժ տեսանյութն անմիջապես հայտնվել է “youtube” վիդեոհոսթինգում եւ մինագամից հիթ դարձել: հեռուստաընկերության աշխատակիցները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանել միջադեպը:  Հեռուստադիտողների խոսքով` եթերում հայտնված տեսանյութը, հենց նույն պահին հեռարձակվել է մեկ այլ հեռուտաալիքով, որը եւս պատկանում է նույն […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարեւորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: […]

Ո՞վ է վերահսկելու անօրինական երթուղիները. վթարի հետքերով

 Henaran.am-ին հաջողվել  է պարզել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարեւանությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասներ: Հիշեցնենք, որ բախվել էին “Mercedes Sprinter” մակնիշի՝ C 678 XK – 34 համարանիշի եւ “ВАЗ 21101” մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 9 վիրավոր կա, որից մեկը հիվանդանոցում մահացել է: Պարզվում է, որ  “Mercedes Sprinter”-ը  ուղեւորներ էր […]

Բոլոր մանուկների նման փոքրիկ Հրանուշն էլ … /վիդեո/

Բոլոր մանուկների նման փոքրիկ Հրանուշն էլ սիրել է տիկնիկներով խաղալ: Այսօր արդեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարոտով և սիրով Henaran.am-ի հետ կիսվեց իր մանկության պատառիկներով: Հունիսի 1-ին Հրանուշ Հակոբյանը փողոց էր դուրս եկել մանուկներին շնորհավորելու համար: Հյուսիսային պողոտայում` տոնի հետ կապված մանկական ապրանքատեսակի ցուցադրություն էր կազմակերպվել: Փափուկ խաղալիքներ ցուցադրող տաղավարի աշխատակիցները նախարարին “Բուրատինո” խաղալիք նվիրեցին: Ինչ […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ. Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ եւ օրինաչափ բնույթ կրել

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ եւ օրինաչափ բնույթ կրել: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Լուիզիանա նահանգի Սենատի նախօրեին կայացրած որոշումը: Նրա խոսքով, նման բանաձեւերն ընդամենն առաջին, բայց ոչ պակաս կարեւոր քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: ՙՆման որոշումների հաճախացման միտումները […]

Թող աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն. Ռիտա Սարգսյանը հուզվեց /վիդեո, ֆոտո/

Հայաստանի առաջին տիկին, “Նվիրիր կյանք” հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին արյան հիվանդություններից տառապող երեխաներին հրավիրել էր միասին նշելու երեխաների տոնը: Հիմնադրամն ստեղծվել է 2009-ի դեկտեմբերին եւ իր առաջ նպատակ է դրել օգնելու օնկոլոգիական, հեմատալոգիական եւ այլ ծանր հիվանդություններից տառապող երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Մինչ օրս բավականին բարերարներ աջակցել են հիմնադրամին, որոնց շնորհիվ էլ հնարավոր եղավ […]

Henaran.am-ի բացառիկ ՛՛հարցազրույցը՛՛ Սերժ Սարգսյանի թոռան՝ Սերժի հետ /ֆոտո, վիդեո/

Երեխաները ծնողների հայելին են, իսկ ծնողները՝ երեխաների: Առավել եւս հանրային դեմքերի պարագայում այս չափանիշը սուր է դրված: Գոնե հայերիս համար այն կյանքի իրավունք ունի: Ում երեխան է, ինչպես է իրեն պահում, ինչ տանը տեսել, այն էլ սովորել է … այսպես մենք երեխաների միջոցով գնահատում ենք տան մեծերին:  Հունիսի 1-ի առիթով նկարահանումների ժամանակ Henaran.am-ի թղթակիցը բացառիկ հետաքրքիր […]

Հայրիկյանը դատական նիստին չի մասնակցել

Այսօր` հունիսի 1-ին  Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի դատավարությամբ շարունակվեց Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի  դատավարության առաջին նիստը: Այսօրվ դատական նիստին , որպես վկա ցուցմունք է տվել Պարույր Հայրիկյանի կինը Սուսաննա Ավագյանը: Իր ցուցմունքներում Սուսաննա Ավագյանը պատմել է Հայրիկյանի վրա մահափորձի օրվա ողջ մանրամասներըՄասնավորապես այն, որ հունվարի […]

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատը խայտառակություններ է արձանագրել

Այսօր Ազգային ժողովում կայացավ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ: Նիստը փակ էր, արդեն նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է երկու հարց՝ Հյուսիս-հարավ ճանապարհաշինությանը և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի  հաշվարկման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններըը: Իշխան Զաքարյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված