07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը դատական նիստին չի մասնակցել

Այսօր` հունիսի 1-ին  Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի դատավարությամբ շարունակվեց Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի  դատավարության առաջին նիստը:

Այսօրվ դատական նիստին , որպես վկա ցուցմունք է տվել Պարույր Հայրիկյանի կինը Սուսաննա Ավագյանը: Իր ցուցմունքներում Սուսաննա Ավագյանը պատմել է Հայրիկյանի վրա մահափորձի օրվա ողջ մանրամասներըՄասնավորապես այն, որ հունվարի  31-ին,  երբ տանը երեկոյան ինքը և իր աղջիկը հեռուստացույց էին դիտում, հանկարծ աղմուկ լսեցին և աղջիկը վազքով գնաց պատուհանի մոտ ու բղավեց. “ հայրիկն է, մամ”:

 Այնուհետև Հայրիկյանի կինը  վազել է շքամուտք, տեսել է, թե ինչպես է ամուսինը աստիճանների վրա ընկած, կարծել է` ինֆարկտ է, սակայն նկատել է,  որ արյունը շատրվանի  նման ցայտում  էր կրծքավանդակից: «Ես տեսա, թե ինչպես էր արյունը շիթի նման թափվում»,-ասաց Հայրիկյանի կինը:

Դատավոր Գագիկ Պողոսյանի այն հարցին, թե ի՞նչ է իրեն պատմել Պարույր Հայրիկյանը ուշքի գալուց հետո, վկան պատասխանել է, որ տեսել է իրեն մոտեցող ինչ-որ մարդու ձեռք, որը եղել է փաթաթած վիճակում, ինչը Հայրիկյանի համար զարմանալի է եղել: Պարույր Հայրիկյանի կինը չի շարունակել վկայություն տալ, ասելով, որ մնացածի մասին կպատմի հենց Հայրիկյանը:

Դատարանում այսօր ցուցմունք է տվել նաև Հայրիկյանի դուստրը Նարե Հայրիկյանը, որի ցուցմունք տալու ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել:Երբ նա ասել է, որ տեսել է, թե ինչպես է հոր պայուսակը թռել, գործով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը Նարեին հարցրել է, թե ինչքան ժամանակ է օդում կախված մնացել տուժածի պայուսակը:

Դատավոր Գագիկ Պողոսյանն այդ պահին միջամտել է՝ նշելով. «Դուք գտնում եք, որ պայուսակը կարող է թռչե՞լ: Ի՞նչ է նշանակում պայուսակը օդում կախված է մնացել»: Սա առաջացրել է դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը: Դատավորը հանել է հարցը: Այդուհանդերձ, Նարե Հայրիկյանը պատասխանել է, որ պայուսակը դեռ գետնին չէր հասել:

Այսօրվա դատական նիստին Պարույր Հայրիկյանը չի մասնակցել, նրա կինը տեղեկացրել է, որ հաջորդ նիստին հավանաբար կմասնակցի նախագահի նախկին թեկնածուն:” Բժիշկը այսօր արգելել է նրան տեղաշարժվելու”,-տեղեկացրել է կինը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ