12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին:

Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարեւորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության Նախագահը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել եւ ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված եւ ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաեւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին:
 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ