05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատը խայտառակություններ է արձանագրել

Այսօր Ազգային ժողովում կայացավ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ: Նիստը փակ էր, արդեն նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է երկու հարց՝ Հյուսիս-հարավ ճանապարհաշինությանը և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի  հաշվարկման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններըը:

Իշխան Զաքարյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհն  իրենից ներկայացնում է Հայաստանի ու Վրաստանի սահմանների հատման կետից բարձարակարգ բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհ, որի կառուցման ավարտը պետք է լինի 2017-ին: Դրա կառուցման համար նախատեսվում է 963 միլիոն դոլար:

 Զաքարյանն ասաց, որ շինարարությունը պետք է ունենա չորս շերտ, վերջին շերտը պետք է լինի բետոնե: Սակայն ապրիլի 16-ին, մայիսի 14-ին ու մայիսի 17-ին Վերահսկիչ պալատի արած ստուգումները խայտառակ պատկեր են արձանագրել: Երեք սանտիմետր խորությամբ կառուցված ճանապարհի փոխարեն ուղղակի քարե կույտեր են արձանագրել: 

Վերահսկիչ պալատի նախագահի խոսքով՝ պետք է նաև ճանապարհի որոշ հատվածներում ջրահեռացում  իրականացվեր, սակայն ՛՛Ջրահեռացում չեն իրականացրել, այլ ջրագոյացում: Ամոբղջ ճանապարհին այդ խայտառակ վիճակն է, պետք էր գնալ ու տեսանելի աչքով դա տեսնել՛՛,-ասաց նա:

Պալատն արձանագրել է նաև, որ Աշտարակի տարածքում կամրջի ուժեղացման աշխատանքները ևս  բացարձակապես անորակ են: ՛՛Որևէ լաբորատորիայի մասնագիտական ուսումնասիրություն անհրաժեշտ չէ իրականացնել, քանի որ տեսնում ենք բացարձակապես անորակ աշխատանք՛՛,-ասաց նա:

Զաքարյանը հայտնեց, որ այդ մասին իրենք զեկուցել են նախագահին և տասը օր անց ծրագրերի իրականացման տնօրենն ազատվել է աշխատանքից: Իրենց պահանջով դադարեցվել է նաև ամբողջ շինարարությունը:

Իրենք կառավարությանն առաջարկել են վիճակն ուղղել մեկ ամսվա ընթացքում, իսկ հակառակ դեպքում լուծարել պայմանգիրը:

Հարցին, թե դիմելու են դատարան, Վերահսկիչ պալատի նախագահը պատասխանեց, որ իրենք դա կանեն, եթե ֆինանսական միջոցների չարաշահման հետ կապված խնդիրներ նկատեն, իսկ հիմա ուղղակի անորակ աշխատանք է կատարվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ